

Մենք հակառակորդին գնահատում ենք ոչ թե քանակով, այլ ստորաբաժանումներով: Ներկա դրությամբ ամբողջ ճակատով մեր տարածքում գտնվող հակառակորդի զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:
«Եթե դիտարկվում են հակառակորդի զինծառայողներ սահմանի վրա, սահմանից այն կողմ, ապա մարդիկ կարող են շատ ավելի մեծ թվեր ասել: Հակառակորդի նշված 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունեն»,- ասաց նա:
Հարցին՝ քաղաքական ղեկավարության կողմից հրաման կա՞ չկրակելու, ԳՇ պետի տեղակալը պատասխանեց.
«Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը, ոչ թե քաղաքական: Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել եւ լինեն համապատասխան նախապայմաններ, որ հակառակորդը արդեն ձգտում է այդ ուղղությամբ իր պայմանները կիրառելու՝ մենք միանշանակ կկիրառենք ռազմական ուժ եւ կոչնչացնենք հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը գտնվում են մեր նշանառման տակ: Համոզված եղեք, որ Զինված ուժերը պատրաստ են իրենց առջեւ դրված խնդիրը կատարել»:
Խոսելով Տավուշի սահմանային վիճակի մասին, որտեղ այսօր կրակոցներ են եղել՝ Ասրյանն ասաց՝ այնտեղ իրավիճակը կայուն է.
«Մեր ստորաբաժանումները մարտական հերթապահություն են իրականացնում: Կրակոցները եղել են դեպի օդ եւ մի քանի հետ մեր դիրքի ուղղությամբ: Կրակոցներն իրենց ինտենսիվությամբ եւ ժամանակով էական չեն ազդել մեր ստորաբաժանումների վրա, զորքը կատարում է իր առաջ դրված խնդիրը»:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…