Լրահոս 24/7

Նման իրավիճակներում մենք պետք է հստակ ցույց տանք, որ մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը.Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Կութ գյուղ: ՀՀ զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀՀ ԶՈւ գործողությունները։

Վարչապետի պաշտոնակատարը Կութ գյուղում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է ստեղծված իրավիճակում անելիքների հետ կապված մի քանի կարևոր շեշտադրումներ. «Առաջինը և ամենակարևորը ՝ մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել: Ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգևորվում ու ակտիվանում: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից՝ ներսում ինչ տարաձայնություններ կան և այլն, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը: Սա շատ կարևոր է: Ընդհուպ՝ ես ուզում եմ ասել, որ այս հարցին մենք այս ընթացքում բավարար չափով ուշադրություն չենք դարձրել: Եվ այստեղ մենք, մեր բոլոր զոհերի ընտանիքները, մեր բոլոր գերեվարված հայրենակիցների ընտանիքները, մեր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչները, Երևանի կենտրոնից մինչ համայնքներ, գյուղամեջ, մենք բոլորս մի ընտանիք ենք և մի օջախ և պետք է այս տրամաբանությամբ առաջանորդվենք: Որևէ սասանում այս առումով պետք է չլինի:

Երկրորդը՝ սթափությունը. պարզ է, որ շատ նյարդային և հուզական է իրավիճակը, բայց պետք է մենք մեր սթափությունը չկորցնենք: Եվ նաև հավասարակշռությունը չկորցնենք, որովհետև եթե սթափությունն ու հավասարակշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել, ճիշտ կողմնորոշվել և ճիշտ որոշումներ կայացնել:

Հաջորդ ամենակարևոր խնդիրը՝ տեղեկատվությունների մեջ թացը չորից կարողանալ տարբերելն է, չգնալ ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ և չդարձնել մեզ:

Դարձյալ ուզում եմ ասել, այս համայնքում եմ ասում, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով եմ ասում՝ հանկարծ խնդրում եմ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել ի բնե չի կարող: Ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ասում եմ՝ դա բացառված բան է:

Հաջորդը՝ մեր հաստատակամությունը չկորցնելն է: Այս գյուղում ապրելով, այս համայնքներում ապրելով, դուք առանց այն էլ հերոս մարդիկ եք, ես ձեզ չպետք է ասեմ, հերոս ժողովուրդ եք: Մենք բոլորս մեր հաստատակամությունը պետք է չկորցնենք, և հստակ պետք է կանգնենք մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր քաղաքացիության դիրքերում: Սա շատ կարևոր արձանագրում է, սա շատ կարևոր հանգամանք է: Եվ այս իրավիճակում, իհարկե, մենք մեր Հայրենիքի նկատմամբ էմոցիոնալ սիրով լցված ենք, բայց մենք էմոցիոնալ քայլեր պետք է չանենք: Պետք է հստակ վերլուծենք՝ ինչ է տեղի ունենում, պետք է հասկանանք ՝ ինչ է տեղի ունենում: Եվ քայլ-քայլ գնանք այս խնդիրների լուծմանը:

Հիմա ի՞նչ է տեղի ունենում: Շատ են հարցնում, ասում են՝ տեղի է ունենում այն, ինչ-որ տեղի է ունեցել: Ոչ մի նոր բան չկա՝ մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը, մեզնից ուզում են խլել մեր Հայրենիքը:

Ղարաբաղի հարցը, ժողովուրդ ջան, մինչև հիմա ինչո՞ւ չի կարգավորվել: Հետ գնանք մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը, որովհետև ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնվել է Հայաստանը, այդ պահից սկսած Ադրբեջանն էլ չի համաձայնվել: Այսինքն՝ ասվել է լավ, հանուն խաղաղության, եկեք մի հատ սենց ինչ-որ մի զիջում անենք: Երբ այդ զիջումը, դե յուրե չէ, Հայաստանը պատրաստակամություն է ցուցաբերել անել, հաջորդ իսկ պահին Ադրբեջանը դա դադարեցրել է, անընդունելի է համարել՝ փորձելով ավելի մեծ զիջումներ կորզել:

Հիմա այսօրվա իրավիճակը: Այսօրվա իրավիճակը հստակ է, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այստեղ որևէ տեսակետ, կարծիք լինել չի կարող: Եվ այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող: Որովհետև հասկանո՞ւմ եք, եթե մենք մեր սահմանը զիջենք, դա, ընդհակառակը, նրանց ավելի է ոգևորելու: Մենք ասում ենք հստակ. միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք է մեր տարածքից դուրս գան: Եվ այստեղ է, որ մեր հաստատակամությունը պետք է հստակ երևա:

Բայց մյուս կողմից՝ մենք չպետք է թույլ տանք, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս գա: Եվ մենք այսօր առաջինը՝ դիվանագիտական եղանակներով պետք է այս օրակարգն առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ ձևակերպենք: Այսօր Միացյալ Նահանգներն ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Ֆրանսիան ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Հնդկաստանը և այլ երկրներ: Եվրամիության խորհրդարանն ընդունեց բանաձև, որտեղ այս փաստը հստակ արձանագրեց: Ռուսաստանի Դաշնությունը հստակ ընդունում է, որ սա մեր տարածքն է: Եվ այստեղ մենք պետք է մեր հետևողական, հավասարակշռված, հաստատակամ, ոչ նյարդային քայլերով հասնենք այս տարածքից նրանց դուրս գալուն:

Եվ այստեղ, կրկնում եմ, հանկարծ, խնդրում եմ, չհավատաք որևէ դավադրության տեսության: Այն, ինչ որ մենք մտադիր ենք, այն, ինչ-որ կա մեր մտքում, այդ ամեն ինչը մենք ձեզ ասում ենք: Եվ մենք հետևողական պետք է գնանք: Եվ ակնհայտ այսօրվա դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ. մենք սահմանին միշտ էլ, նախկինում էլ ինժեներական աշխատանքներ ենք արել, և ինժեներական աշխատանքների սահմանի կահավորման գործն ավարտելուց, ես չգիտեմ հանգամանքներն ավելի մանրամասն պետք է պարզաբանել, թե ինչ է եղել, բայց հստակ է, որ մեր 6 զինծառայողները գերեվարվել են մեր տարածքում, և նրանք պետք է անհապաղ վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը: Սա մեր հստակ և աներկբա դիրքորոշումն է: Սա է մեր ասելիքը, իմ ասելիքը, սիրելի ժողովուրդ»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Վարդենիսի քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարների հետ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

48 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

57 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

1 hour ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

1 hour ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

2 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago