Հայաստան
12.07.2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում, կա 2 զոհ. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում, կա 2 զոհ. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 27/7 հասցեի դիմաց, բախվել են Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Գուրգեն Ս.-ն և Սմբատ Մ.-ն, Mercedes-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 20-ամյա Ժորա Ա.-ն, Nissan-ի ուղևորներ՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 65-ամյա Ռոզա Մ.-ն, 67-ամյա Լուսինե Մ.-ն, 8-ամյա Ն. Վ.-ն, 5-ամյա Ա. Վ.-ն մամնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին անհրաժեշտության օգնությունն են ցուցաբերել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներից Գուրգեն Ս.-ն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ նրա ուղևոր Ժորա Ա.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով՝ մահացել է։ Վիրավորներից Ռոզա, Լուսինե, Սմբատ Մ-երը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ երեխաներ Ն. և Ա. Վ-երը տեղափոխվել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ առաջինը բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

Ավելին՝ shamshyan.com

Լրահոս
Նիկոլ, հողը ոտքերիդ տակից փախչում է. Աշոտյան
16:05
Նիկոլ, հողը ոտքերիդ տակից փախչում է. Աշոտյան
Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն՝ հռչակվելով Ասիայի եռակի չեմպիոն
15:56
Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն՝ հռչակվելով Ասիայի եռակի չեմպիոն
Ես Սամվել Կարապետյանին մեղադրում եմ ստախոսության մեջ. Ալեն Սիմոնյան
15:08
Ես Սամվել Կարապետյանին մեղադրում եմ ստախոսության մեջ. Ալեն Սիմոնյան
Այդ մասկեքով ստահակներին ես ասում եմ՝ հանեք ձեր մասկեքը. Փաշինյան
14:45
Այդ մասկեքով ստահակներին ես ասում եմ՝ հանեք ձեր մասկեքը. Փաշինյան
Ընդդիմությունն անելանելի վիճակի մեջ է. Ալեն Սիմոնյան
14:25
Ընդդիմությունն անելանելի վիճակի մեջ է. Ալեն Սիմոնյան
Ինչո՞ւ են Ստեփանակերտի ներկայացուցիչներին ընդունում Ֆրանսիայի կամ Շվեյցարիայի խորհրդարաններում
13:51
Ինչո՞ւ են Ստեփանակերտի ներկայացուցիչներին ընդունում Ֆրանսիայի կամ Շվեյցարիայի խորհրդարաններում
Փաշինյանն այդ հայտարարությամբ Սյունիքն արդեն վիճելի տարածք է դարձրել. Օսկանյան
13:37
Փաշինյանն այդ հայտարարությամբ Սյունիքն արդեն վիճելի տարածք է դարձրել. Օսկանյան
Մի խումբ անձինձ Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանության վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ
13:26
Մի խումբ անձինձ Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանության վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ
Գեղարքունիքում իրավիճակը մի քիչ ավելի սուր է. Նարեկ Կարապետյան
13:07
Գեղարքունիքում իրավիճակը մի քիչ ավելի սուր է. Նարեկ Կարապետյան
Ադրբեջանը 4 ամսում մոտ 10 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան
12:59
Ադրբեջանը 4 ամսում մոտ 10 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան
Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը
12:25
Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը
Ֆասթ Բանկը Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է
12:13
Ֆասթ Բանկը Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է
Կալուգացուն նայեք՝ հոսանքի գողին, մեր մանկապարտեզների վրա ավել հոսանք է գրել. Փաշինյան
11:46
Կալուգացուն նայեք՝ հոսանքի գողին, մեր մանկապարտեզների վրա ավել հոսանք է գրել. Փաշինյան
Մենք իրավունք չունենք նման ճոխություն թույլ տալ մեզ. Թաթոյան
11:42
Մենք իրավունք չունենք նման ճոխություն թույլ տալ մեզ. Թաթոյան
Կալուգացի, Ռոբ և Գագո, հիմնավորե՛ք 5000 թիվը․ վարչապետ
11:18
Կալուգացի, Ռոբ և Գագո, հիմնավորե՛ք 5000 թիվը․ վարչապետ