Լրահոս 24/7
28.05.2021

Բելգիայի խորհրդարանը միաձայն ընդունեց բոլոր հայ գերիների ազատ արձակումը պահանջող հրատապ բանաձև

Բելգիայի խորհրդարանը միաձայն ընդունեց բոլոր հայ գերիների ազատ արձակումը պահանջող հրատապ բանաձև

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը մայիսի 27-ին միաձայն ընդունել է «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ՝ ի կատարումն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձև, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

▪️Խիստ մտահոգություն հայտնելով առ այն, որ Ադրբեջանը տակավին չի կատարել հրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած իր հանձնառությունը՝ գերիների փոխանակման վերաբերյալ, բանաձևը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել դեռևս գերության մեջ գտնվող բոլոր հայերին՝ ներառյալ քաղաքացիական անձանց, համաձայն հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի և Ժնևյան կոնվենցիաների դրույթների: 

▪️Բանաձևը, խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ իրագործվող խոշտանգումների փաստագրված դեպքերը, պահանջում է Ադրբեջանի իշխանություններից քննության առնել դրանք և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հստակ շեշտելով միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք իրագործումը, ինչպես նաև խոշտանգումների և այլ անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումների բացառումը:

 ▪️Բանաձևը նաև պահանջում է Բելգիայի դաշնային կառավարությունից համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ աջակցելու Ադրբեջանում մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը և անվտանգ վերադարձի ապահովմանը: Կառավարությանը կոչ է արվում սերտորեն համագործակցել այս առումով նաև համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ երաշխավորելու Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ապահովելու ԿԽՄԿ ավելի հաճախակի այցելությունները գերեվարված անձանց՝ համոզվելու համար, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը պատշաճ կերպով կիրառվում են:

 ▪️Բանաձևը նաև կոչ է անում կառավարությանը՝ շարունակել աջակցել հակամարտության խաղաղ և կայուն քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, այդ թվում որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:

 ▪️Բանաձևն անդրադառնում է նաև ադրբեջանցի զինվորների ներխուժմանը Հայաստանի տարածք և կոչ անում Բելգիայի կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

 ▪️Բանաձևը նաև կարևորում է միջազգային կառույցների ներգրավումը և հրատապ աջակցությունը՝ ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ագրեսիայի ծանր և տագնապալի հումանիտար հետևանքների վերացմանը: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է