

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Շոյգուի խոսքով՝ ամրապնդվում է ռազմական գործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ շրջանակում: Բացի դրանից՝ ըստ Շոյգուի, «հաջողությամբ իրականացվում են Միացյալ զորախմբի ստեղծման, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագրերը»:
Շոյգուն ընդգծել է, որ գործակցության բարձր մակարդակի ցուցիչ է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, որը համարվում է տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…