

Եվրամիությունը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկը և պատրաստակամություն հայտնում աջակցել սահմանազատման գործընթացին։ Այդ մասին ասվում է միության արտգործնախարարության այսօր տարածած ուղերձում,- տեղեկացնում է Ազատությունը։
«Հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները վտանգավոր են և մտահոգիչ։ Անհրաժեշտ է անհապաղ թուլացնել լարվածությունը»,-հայտարարել է միության արտգործնախարարի խոսնակ Պիտեր Ստանոն` հավելելով. «Եվրամիությունը կոչ է անում երկու կողմերին զերծ մնալ հավելյալ ուժերի տեղակայումից ու գործողություններից։ Բոլոր ուժերը պետք է ետ քաշվեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքեր, և կողմերը պետք է բանակցություններ սկսեն սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ»։
Սահմանային իրավիճակից բացի, Բրյուսելն անդրադարձել է նաև ղարաբաղյան վերջին պատերազմից հետո՝ մինչ օրս չլուծված խնդիրներին և հասցեական կոչ արել Բաքվին․ «Մենք հորդորում ենք անհապաղ ազատ արձակել հայ գերիներին ու ձերբակալվածներին։ Ողջունում ենք լարվածությունը թուլացնելու բոլոր ջանքերը, այդ թվում՝ միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկները։
Եվրամիությունը պատրաստ է խորհրդատվություն տրամադրել և օգնել սահմանի դելիմիտացիային ու դեմարկացիային, ինչպես նաև աջակցել այնքան անհրաժեշտ` վստահության ամրապնդման միջոցառումներին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարգավաճման հասնելու համար»,- հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…