Քաղաքականություն

Հայաստանում Անկախությունից ի վեր ոչ մի խաղաղ օր չի եղել. Նիկոլ Փաշինյան

«Եթե մեր քաղաքական գործունեությունն ու ճանապարհը հիմնված լիներ փողի վրա, բիզնեսի վրա, շահադիտական նպատակների վրա, վստահաբար այս փորձությունը չէր անցնի: Շատ մեծ փողեր են մարդիկ փորձել ծախսել, դնել, որպեսզի հետպատերազմական իրավիճակն օգտագործեն իրենց նեղ քաղաքական շահերի համար, բայց դա նրանց  մոտ չի ստացվի: Եվ սա արժեքների հաղթանական է ՀՀ-ում:

Մեր ռազմավարական նպատակը Հայաստանում խաղաղ զարգացման  դարաշրջան բացելն է, և սա մեզնից լուրջ ջանքեր է պահանջում հատկապես այս ժամանակահատվածում»:

Այս մասին ՔՊ-ի Շենգավիթի գրասենյակում համակիրնեի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանն ու մեկ անգամ ևս խոսեց հայ-ադրբեջանական սահմանի իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության, և դրանից բխող սպասվելիք հետագա գործողությունների մասին:

«Ի միջիայլոց, այս թեմայով որ խոսում եմ, հետո ինձ վերագրվում են մտքեր, վերնագրեր, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն: Երեկ ես ասում եմ, սահմանը 21-րդ դարում նույնն է, ինչ միջնադարում պարիսպը: Եվ հետևաբար, եթե ունենանք պարիսպ, դա մեզ ազատում է յուրաքանչյուր սարի ու բլրի վր ազինվոր ունենալու անհրաժեշտությոնից, որովհետև դեմարկացված և դելիմիտացված սահմանները պահպանվում են նախ սահմանապահների կողմից, որոնք պարեկություն են անում: Հիմա ձեզ հայտնի շրջանակներն ասում են, որ ես կոչ եմ անում, որ մենք հրաժարվենք ռազմավարական բարձունքների և այլն: Ես համոզված եմ, որ մեր հանրությունը սովորել է լրատվական մանիպուլիացաներին»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա, սահմանազատման և սահմանագծման աշխատանքը հեշտ չէ: Հայաստանը Վրաստանի հետ արդեն 30 տարի սահմանազատման աշխատանք է իրականացնում: Մինչ օրս հաջողվել է համաձայնության գալ 60 տոկոսի հարցում, մնացած մասով աշխատանքները դեռ շարունակվում են:

«Առավելևս Ադրբեջանի պարագայում բարդություններ ու տարաձայնություններ էին ծագելու, բայց դա չի նշանակում, թե ասում ենք, հարցը չենք քննարկում: Էդ հարցը բոլորիս է պետք: Էդ պարիսպը ինչքան մեզ է պետք, էնքան իրենց է պետք, որովհետև էդ պարիսպը նշանակում է , որ անհրաժեշտությունն ամեն սարի գլխին զինվոր ունենալու, վերանում է: Բայց դա չի նշանակում, թե սարը մեզ պետք չէ, կամ սարից հրաժարվում ենք: Դա նշանակում է, որ մեր սարը պաշտպանված է պարսպով: Սրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, ՀՀ քաղաքացու մտավախություններն այսօր նույնն են, ինչ 10-15 տարի առաջ են եղել: Հայաստանում Անկախությոինից ի վեր ոչ մի խաղաղ օր չի եղել:  Խաղաղությունն այն է, երբ հակամարտությունը լուծված, կարգավորված, միջազգային իրավունքով ֆիքսված է, իսկ մենք անընդհատ զոհեր ենք ունեցել սահմանում ու ամենատերբեր լարվածություններ»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

20 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

20 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

20 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

21 hours ago