

Այսօր մասնակցել եմ «Ապագայի մոդել» խորագրիրը կրող ռազմավարական համաժողովին, որի շրջանակում ծավալուն քննարկումներ ենք ունեցել Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի արդյունավետ աշխատանքի ապագա մոդելի ու տեսլականի, նաև նորարարությունների առևտրայնացման և ներդրումների աջակցմանն ուղղված ծրագրերի շուրջ:
Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը:
«Հայաստանը գիտելիքի, համարձակության, նորարարության կարիք շատ ունի: Կրթական ոլորտում համարձակ մոտեցումն ու նորարարությունը, յուրաքանչյուրի տաղանդը բացահայտելն և իր ներուժն օգտագործելն առաջնային խնդիր է մեր երկրի և պետության համար: Կրթությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է, ուրիշ ճանապարհ չունենք: Նորարարական գործունեությունը և տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում տնտեսական բարգավաճման հիմնական շարժիչ ուժն են։
Դրանք ոչ միայն հնարավորություն են ընձեռում ապահովելու բնակչության կենսամակարդակի բարձրացումը, լուծելու սոցիալական և բնապահպանական հիմնախնդիրները, այլև հանդիսանում են երկրների աշխարհաքաղաքական, ռազմական և տնտեսական հզորության ու անկախության կարևորագույն հիմնաքարեր»,- գրել է նախարարի պաշտոնակատարը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…