

Կցանկանանք, որ ՀԱՊԿ-ի արձագանքն ավելի արագ տեղի ունենա, բայց դա մեզ չի խանգարում այլ քայլեր անելու, և վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը՝ երկու կողմից զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ, հենց այդ տրամաբանության մեջ է: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ երբ արձագանքները կլինեն, Ադրբեջանը հետ կքաշի զորքերը, գործընթացը իր հունով կընթանա:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկն անելիս՝ միանձնյա որոշո՞ւմ է կայացրել, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ առաջարկության մասին վարչապետը տեղեկացրել է համապատասխան կառույցների ղեկավարներին, որոնց կողմից առարկություն չի եղել:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը պատրաստակամություն է ենթադրում, պետք է հասկանալ՝ զորքերի հայելանման հետքաշումն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, և հետո անցնել հաջորդ քայլերին: Հայկական զինուժը ջանք չի խնայում իրավիճակը կառավարելի պահելու համար, մինչև հստակեցում կլինի»,- ասաց Մակունցը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ որոշումն այս պահին Ադրբեջանի դաշտում է, սահմանագծում և սահմանազատում կարող են տեղի ունենալ, երբ ադրբեջանական զինված ստորաբաժանումները կլքեն ՀՀ տարածքը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…