Քաղաքականություն

Տաթևիկ Հայրապետյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հաստատում է, որ չի մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այս մասին Հայրապետյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝  նշելով, որ դա իր անձնական որոշումն է:

«Պատճառների մասին այս պահին խոսելն անպատեհ եմ համարում՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական մթնոլորտը։ Հորդորում եմ՝ անպայման մասնակցել առաջիկա ընտրություններին, քանզի ձեզանից յուրաքանչյուրի քվեով է ձևավորվում և’ իշխանությունը, և’ ընդդիմությունը։ Խնդրում եմ անպայման ծանոթացեք նախընտրական ծրագրերին, հետևեք քաղաքական գործիչների ելույթներին, քվեարկեք գաղափարների և այս բարդ իրավիճակում իրատեսական լուծումներ առաջարկող քաղաքական ուժի/ուժերի օգտին։

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք կողքիս էին հատկապես այս դժվարին շրջանում։ Համատեղ աշխատանքի և անցած ճանապարհի համար շնորհակալ եմ իմ թիմակիցներին, խորհրդարանական ընդդիմության և ԱԳՆ֊ի գործընկերներին, ինչպես նաև լրագրողական համայնքին՝ գործունեությունս լուսաբանելու համար։ Որպես պատգամավոր՝ հնարավորության սահմաններում փորձել եմ անել առավելագույնը, բայց, ցավոք, միշտ չէ, որ հաջողել եմ, ուստի ներողություն եմ խնդրում իմ թերացումների համար։

Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Բոլորս, ի վերջո, անցողիկ ենք, մնայունը հայրենիքն է ու պետությունը, որի հանդեպ սերն ու նվիրումը վերանձնային է և վերկուսակցական։

Մեր նահատակված հերոսներին և նրանց ընտանիքներին մենք կյանք ենք պարտք, և այդ կյանքը պետք է ծառայեցնենք ուժեղ պետության կերտմանը։ Խաղաղություն մեր հայրենիքին և ուժ ու իմաստություն մեզ բոլորիս»,-գրել է պատգամավորը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

3 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

3 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

3 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago