

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ ճշգրիտ և բնական գիտությունների առարկաների արտասահմանյան չորս դասագրքերի հայերեն թարգմանված էլեկտրոնային տարբերակները կտրամադրվեն նախարարությանը:
Հուշագրով կարևորվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության հասանելիությունը` շեշտը դնելով կրթական ոլորտում փոխշահավետ և հանրօգուտ համագործակցության վրա։
Հուշագիրը հիմքեր է ստեղծում ՀՀ-ում ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի զարգացման ու սովորողների և ուսուցիչների համար այդ ուղղությամբ որակյալ ու արդիական հայալեզու ռեսուրսների հասանելիության համար։ Համագործակցության նպատակն է բարձրացնել կրթության որակը, բարելավել ՀՀ-ում սովորողների պատրաստվածությունն ու զինել ուսուցիչներին որակյալ կրթական ռեսուրսներով։ Կողմերը պատրաստակամ են օժանդակել դասագրքերում շարադրված մեթոդաբանության և առարկայական բովանդակության կիրառությունը ՀՀ հանրակրթական դպրոցներում ապահովելու հարցում։ Նախարարությունը հանձն է առել օգտագործել «Այբ»-ի կողմից թարգմանված դասագրքերը՝ պահպանելով ինչպես «Այբ» կրթական հիմնադրամի, այնպես էլ մայր հրատարակչությունների հեղինակային իրավունքները։ «Այբ» կրթական հիմնադրամը դասագրքերը նախարարությանը կտրամադրի անվճար հիմունքներով:
ԿԳՄՍ նախարարությունը բոլոր գործընկերների հետ բաց է համագործակցության համար՝ մշակված լավագույն կրթական բովանդակությունը Երևանի և ՀՀ մարզերի սովորողներին հասանելի դարձնելու նպատակով։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…