Լրահոս 24/7
31.05.2021

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները ստորագրել են 2021-2023թթ. համագործակցության ծրագիրը

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները ստորագրել են 2021-2023թթ. համագործակցության ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով մայիսի 29-ից Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ Ստեփանակերտի պատվիրակության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ինչպես նաև Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին:

Երևանի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև ստորագրվել է 2021-2023 թթ. համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ղեկավարները: Այն հնարավորություն կտա փոխգործակցություն ծավալել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

«Երևանն ու Ստեփանակերտը մշտապես համագործակցել են տարբեր բնագավառներում, և մենք ունեինք ծրագիր, որով շարժվում էինք առաջ: Ցավոք սրտի, եղավ պատերազմը, և մեր ծրագրերը փոխվեցին: Հիմա շատ կարևոր է հետպատերազմյան իրավիճակում Ստեփանակերտի վերականգնումն ու մուտքը բնականոն կյանք: Երևանը մշտապես եղել է, կա և կլինի Ստեփանակերտի կողքին, մանավանդ այս դժվարին օրերին: Ստորագրված փաստաթուղթը փաստացի մեր առաջիկա տարիների համագործակցության ծրագրին է, դրանում տեղ են գտել երկու քաղաքների ավագանիների և ստորաբաժանումների ղեկավարների առաջարկները: Կսկսենք այսօր, կշարունակենք առաջիկա տարիներին և պե՛տք է վերականգնենք Ստեփանակերտը»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

«Պատերազմի դժվարին օրերին մենք միշտ ենք զգացել Երևանի աջակցությունը: Տեղյակ եք, որ ֆինանսական զգալի օգնություն է մեզ տրամադրվել և, օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետին ու ավագանու անդամներին՝ նման որոշման համար: Այդ միջոցները տրամադրվել են ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ ուղղվել են Ստեփանակերտի վերականգնմանը: Երկու քաղաքների միջև կնքված պայմանագրի նպատակը ևս համատեղ ջանքերով հայկական երկրորդ մայրաքաղաքի վերականգնումն է»,- նշել է Դավիթ Սարգսյանը:

Որպես «Երևան-Ստեփանակերտ» թարմացված համագործակցության ծրագրերի մեկնարկ՝ մայիսի 30-ին Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է