Կրթություն
01.06.2021

Հանրային քննարկման է ներկայացվել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը՝ երկու ուսումնական տարվա համար

Հանրային քննարկման է ներկայացվել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը՝ երկու ուսումնական տարվա համար

Հանրային քննարկման ենք ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը երկու՝ 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

«Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթության նոր չափորոշիչը փորձարկումից հետո կներդրվի բոլոր դպրոցներում, ինչը ենթադրում է, որ դրանից հետո օրինակելի ուսումնական պլաններ չեն հաստատվի, ուսումնական պլանը կդառնա յուրաքանչյուր դպրոցի կողմից հաստատման ենթակա փաստաթուղթ՝ ընձեռելով ինքնավարություն դպրոցին, նախարարությունը կհաստատի միայն ընդհանուր մեթոդական ցուցումներն ու ուղեցույցը։ 

Ընդ որում, բոլորովին պարտադիր չէ, որ դպրոցն ուսումնական պլան հաստատի ամեն տարի, քանի որ շատ կարգավորումներ և մոտեցումներ շարունակական են։ Այս տրամաբանությամբ էլ ներկայացված է նախագիծ միաժամանակ 2 ուստարիների համար՝ հաշվի առնելով, որ 2022-2023 ուստարվա համար փոփոխության ենթակա են միայն ժամկետների հետ կապված կարգավորումները: 

Կարևոր փոփոխություն է նաև ձևաչափի փոփոխությունը. նախկինում տրված էին ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրերի համար առանձին պլաններ, մինչդեռ դրանք իրարից տարբերվում էին մի քանի մասնավոր դեպքերում, որոնք առաջարկվող նախագծում ներառված է նույն հավելվածի մեջ՝ նշելով տարբերակվող կետերը։ Ընդհանուր պարզաբանումներում առաջարկվող նախագծում տրված են ուսումնական պլանի այն պարզաբանումները, որոնք կախված չեն ուսումնական տարվանից և հաջորդ տարիների ընթացքում օգտագործվելու են նույնությամբ։ 

Ուսումնական պլանի առաջարկվող նախագծում կատարվել են նաև հետևյալ փոփոխությունները՝ նոր չափորոշչի ներդրումը աստիճանական և դյուրին դարձնելու տրամաբանության մեջ. Փոփոխություն է առաջարկվում թեմատիկ գրավոր աշխատանքներ կազմակերպելու ձևի մեջ, որով նախատեսվում է թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ համավարակի պայմաններում) կազմակերպվել բանավոր՝ աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։

Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։ 

Գնահատման վերաբերյալ փոփոխությունը վերաբերում է գնահատման հաճախականությունը որոշելուն, որով դպրոցներին տրվում է ինքնուրույնություն՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությամբ։ Փոփոխությամբ բանավոր հարցումների, գործնական աշխատանքների, թեմատիկ աշխատանքերի նվազագույն թիվը կիսամյակի ընթացքում սահմանում է ուսումնական հաստատությունը՝ մանկավարժական խորհրդի որոշմամբ, առաջնորդվելով Նախարարության կողմից հաստատված առարկայի ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։ 

Ստեղծվում են նախադրյալներ՝ առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների սովորողների համար սովորելու հավասար հնարավորությունների համար. հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում, ֆինանսական միջոցների առկայութան դեպքում, հնարավորություն է տրվում առաջնորդվել առանձին գործող ավագ դպրոցների տրամաբանությամբ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ։ Արդյունքում՝ դպրոցում նախամասնագիտական ուսուցումն ավելի արդյունավետ է դարձնում միջնակարգ դպրոցում սովորողների ուսումնառությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու և սովորելու համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղական դպրոցների մեծ մասը միջնակարգ դպրոցներ են, այս կարգավորումը կմեծացնի այդ բնակավայրերի սովորողների՝ բուհեր ընդունվելու և այնտեղ սովորելու հնարավորությունը։ «

Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանն այլևս կարող է բաժանվել ոչ թե տղաների և աղջիկների խմբերի, այլ սովորողների ընտրությամբ՝ անկախ սովորողների թվից։ Սա հնարավորություն է տալիս սովորողներին ընտրել այն ուսումնական նյութը, կարողությունները, որը ցանկանում են զարգացնել։ 

Հնարավորություն է տրվում արվեստի և սպորտի դասաժամերը դասացուցակում բաշխել շաբաթվա նույն օրն այնպես, որ այդ առարկաների ուսումնական պլանով սահմանված շաբաթական կամ ամսական ժամերն իրականացվեն այդ օրվա ընթացքում։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բեռնաթափել ուսումնական շաբաթվա օրերից մեկը մի կողմից և վերը նշված առարկաների ուսուցման համար զույգ ժամերի շնորհիվ ավելացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը։ 

12-րդ դասարանում սովորողն իր տնօրինմանը հատկացված շաբաթական 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ դպրոցում կամ այլ հաստատություններում, ինչը նշանակում է, որ դպրոցները կարող են արդյունավետ համագործակցություն զարգացնել արտադպրոցական տարբեր հաստատությունների, մասնագիտացված կառույցների հետ՝ հիմքեր ստեղծելով կրեդիտային համակարգի ներդրման համար։ Նշեմ, որ առաջիկա օրերին հանրային քննարկման կդրվի նաև նոր չափորոշիչը փորձարկող դասարանների համար ուսումնական պլանի նախագիծը»,- գրել է Անդրեասյանը։

Լրահոս
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
19:26
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
16:59
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
16:39
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան
16:31
Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան
Էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխություններ
16:14
Էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխություններ
«Ապրելու երկիր»-ը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
16:08
«Ապրելու երկիր»-ը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
Իրանը «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի վերսկսման դեպքում. Tasnim
15:59
Իրանը «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի վերսկսման դեպքում. Tasnim
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոն
15:40
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոն
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
15:35
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան
15:24
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան
Երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին.  Ծառուկյան
14:55
Երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին. Ծառուկյան
ԵՄ-Հայաստան գագաթաժողովը Ալիեւի «կոկորդին ոսկոր է»
14:29
ԵՄ-Հայաստան գագաթաժողովը Ալիեւի «կոկորդին ոսկոր է»
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
14:11
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
13:43
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան
13:18
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան