Լրահոս 24/7

Դա անթույլատրելի է, բայց եկեք չանվանենք պետության վերաբերմունք. փոխվարչապետ

Եկեք դա չանվանենք պետության վերաբերմունք, չի կարելի նման բան ասել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով դիերի և մասունքների ոչ պատշաճ պահմանը:

Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է պետությունը նման վերաբերմունք ցուցաբերում:

«Ես ընդունում եմ, դա անթույլատրելի է, բայց եկեք հնարավորություն տանք, թող լիազոր մարմինները մանրամասն ճշտեն՝ պատճառները, հանգամանքները եւ ես վստահ եմ, որ բաց բացատրություն կլինի այդ հարցի հետ կապված»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ մինչեւ հիմա այդ աշխատանքները նորմալ չեն իրականացվել, փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանեց.

«Երբ լինեն բացատրություններ՝ կլինեն նաեւ գնահատականներ, թե այդ աշխատանքներն ինչպես են կազմակերպվել: Բայց հարցը զգայուն է, եկեք այս պահին ավել բան չասեմ ես»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

51 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

1 hour ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

1 hour ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

1 hour ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

2 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago