Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Երեխաների օրվա կապակցությամբ Հայաստանի տարածքում այսօր բազմաթիվ համերգներ են լինելու։ Բայց մարդիկ որոշել են Հանրապետության հրապարակի համերգը խանգարել։
«Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց քովիդի և պատերազմի պատճառով մեկ տարի շարունակ իրենց տոներից զրկված երեխաների տոնը խանգարելու կոչերը դուրս են բոլոր բարոյական նորմերից: Հայաստանի տարածքում այսօր բազմաթիվ համերգներ են լինելու, բայց որոշել են Հրապարակի համերգը խանգարել: Հետաքրքիր է՝ ինչու՞: Սթափվե՛ք…»,- գրել է Հարությանը ֆեյսբուքյան իր էջում։