Քաղաքականություն
02.06.2021

«Լուրերի» ռեպորտաժի վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը

«Լուրերի» ռեպորտաժի վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը
Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարությունը 

Վերջերս մի շարք լրատվամիջոցներ անհեթեթ լուրեր են տարածում այն մասին, թե Հանրային հեռուստաընկերությունը օրեր առաջ «ադրբեջանամետ քարոզ է» հեռարձակել:

Խոսքը «Լուրերի» ռեպորտաժի մասին է, որը պատմում էր նախկինում գոյություն ունեցող հայկական և ադրբեջանական անկլավների, դրանց այսօրվա կարգավիճակի և հետագա հնարավոր խնդիրների մասին։ Ինչպես միշտ, Հանրայինը կարևորում է հանրության տեղեկացված լինելու իրավունքը` համարելով, որ տեղեկացված մարդը նաև պաշտպանված է։

Սակայն կուսակցականացված մամուլը ընտրությունների շեմին չխորշեց այս զգայուն թեման օգտագործել ներքաղաքական քարոզչական պայքարում և շրջանառեց կեղծ թեզը։ Հանրայինը, բնականաբար, չարձագանքեց մեղադրանքներին, որպեսզի տուրք չտա արհեստական ստեղծված օրակարգին։

Սակայն, զարմանալիորեն, «Լուրերի» ռեպորտաժին անդրադարձավ նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր մայիսի 31-ի հայտարարությամբ։ Արման Թաթոյանը նախ՝ ռեպորտաժի մեջ կամայականորեն «հայտնաբերեց» մարդու իրավունքների հորինված խախտումներ, ապա «մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի» համարեց «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը» և պահանջեց Հանրային հեռուստաընկերությունից «ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող նյութեր պատրաստելիս ղեկավարվել բացառապես մասնագիտական մոտեցումներով»:

Հանրային հեռարձակողի խորհուրդը՝ որպես Հանրային հեռուստաընկերության կառավարման մարմին, որը պատասխանատու է Հանրային հեռուստաընկերության ծրագրային քաղաքականության համար, ուշադրությամբ քննելով Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ հայտնում է հետևյալը․

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, գերազանցելով իր լիազորույթները, ինչպես նաև լրագրողական աշխատանքը գնահատելու իր իրավասությունը, բացահայտ միջամտում է լրատվամիջոցի գործունեությանը, ինչն անթույլատրելի է ժողովրդավարության և հենց մարդու իրավունքների տեսանկյունից։

Միաժամանակ հորդորում ենք Հանրային հեռուստաընկերությանը՝ դիմել երրորդ կողմին՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին, իր պատրաստած ռեպորտաժի մասին անկողմնակալ մասնագիտական կարծիք ստանալու և հանրությանը ներկայացնելու համար։

Լրահոս
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
23:07
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ
20:03
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
19:45
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ
19:31
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ
«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում
19:09
«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում
Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը
18:59
Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը
Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից
18:39
Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից
Գերմանիան պատմական որոշում է կայացրել Ուկրաինայի վերաբերյալ. Բերբոք
18:18
Գերմանիան պատմական որոշում է կայացրել Ուկրաինայի վերաբերյալ. Բերբոք
Մինչ ՀՀ-ն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, կարևոր է չմոռանալ հայ գերիներին․ ԵԽ պատգամավոր
18:05
Մինչ ՀՀ-ն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, կարևոր է չմոռանալ հայ գերիներին․ ԵԽ պատգամավոր
Իրանի վրա ցանկացած հարձակում ջախջախիչ պատասխան կստանա. Սալամի
17:50
Իրանի վրա ցանկացած հարձակում ջախջախիչ պատասխան կստանա. Սալամի
Իմ թիկնազորին գետնին չեն տապալել. Սուքիասյան
17:33
Իմ թիկնազորին գետնին չեն տապալել. Սուքիասյան
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
17:15
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր
17:02
Քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր
Դիմում եմ Եվրոդաշինքի ուժերին, իրավապաշտպաններին. դիրքորոշում հայտնեք, ձայն հանեք
16:46
Դիմում եմ Եվրոդաշինքի ուժերին, իրավապաշտպաններին. դիրքորոշում հայտնեք, ձայն հանեք
Պենտագոնն արձագանքել է ՀՀ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին
16:34
Պենտագոնն արձագանքել է ՀՀ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին