Կրթություն

Էապես կարևորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը. Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը։ 

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

«Ցանկացած ոլորտում առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաև փաստերի վրա հիմնված քաղաքականություններ մշակելու համատեքստում էապես կարևորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը կրթության ոլորտում փաստահենք քաղաքականության մշակման և իրականացման կարևոր գործիք է՝ անընդհատ զարգացող և թարմացվող։ 

Դրա միջոցով նաև արդեն իսկ թվայնացվել են ոլորտի շատ գործընթացներ, ինչպես օրինակ՝ սովորողների ընդունելության, հաստատությունից հաստատություն տեղափոխման, գնահատման, ուսուցիչների ատեստավորման, այլ բաղադրիչներով։ Ընթացքում է նաև մյուս գործընթացների թվայնացումը, ինչպես օրինակ ատեստատների մասով։ 

Ոլորտի կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության համար ներդրվում են նոր գործիքներ, ինչպես օրինակ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման համակարգը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների համակարգը և այլն։ 

Տեղեկատվական համակարգը կարևոր նշանակություն ունի նաև տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու համար»,- գրել է Անդրեասյանը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

44 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago