ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընտրական ցուցակների հրապարակումից պարզ դարձավ, որ կին քաղաքական գործիչների համար օրենսդրորեն սահմանված չափանիշները թեեւ պահպանվել են, սակայն քիչ են ՀՀ մարզերից ներառված կանայք։
Հատկապես փոքր համայնքներում բնակվող կանայք աջակցության և խրախուսման կարիք ունեն։ Փորձում եմ նաեւ իմ օրինակով կոտրել այն կարծրատիպը, թե կանայք չեն կարող զբաղվել քաղաքականությամբ։
Դրան էր միտված նաեւ մեր հանդիպումը Թալինում՝ «Քաղական Stand-Up» նախագծի շրջանակում։
Խոսել եմ քաղաքականության մեջ կանանց դերի, նշանակության եւ նրանց կարեւորության մասին։ Տպավորիչ եւ էներգիայով լի հանդիպում էր։
Շնորհակալություն կազմակերպիչներին»։