ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի եւ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում Թովմասյանը նշեց․
«…Նա պետք է ներողություն խնդրի, եթե ներողություն չխնդրի՝ չեմ նախանձելու Լենա Նազարյանին եւ դուք բոլորդ կտեսնեք: Որովհետեւ չի կարող պառլամենտական կյանքում լինել այդպիսի փոխադարձ վերաբերմունք պառլամենտականների միջեւ: Ես երբեք, երբեք որեւէ մեկին անգամ ամենադաժան քննադատության ժամանակ չեմ վիրավորում, ես կարող եմ քննադատել եւ իմ բառամթերքի ընտրությունը խիստ սահմանափակել, որ հանկարծ որեւէ վիրավորական արտահայտություն թույլ չտամ»։