Սիրիայի Ղամիշլի քաղաքում երեկ` հուլիսի 11-ին, ժամը 18։00-ին, ականապատված մեքենա է պայթել։ Այս մասին հայտնում է Սիրիայում հրատարակվող հայկական «Գանձասար» թերթը։
«Ականապատված մեքենա է կանգնել Սիրիայի օրթոդոքս համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց, և վայրկյաններ անց մեքենան պայթել է։ Կա 11 վիրավոր, արձանագրվել են նյութական վնասներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

















