Երևանի քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսները մայրաքաղաքում կլինեն այս տարվա աշնանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար մեր պատվիրած 211 ավտոբուսները: Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչեւ ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով:
Ըստ պայմանագրի, ավտոբուսները Երեւանում կլինեն այս տարվա աշնանը: Այնպես որ, մեր խոստացած ժամանակացույցով տրանսպորտի արմատական ռեֆորմը առաջ ենք տանում»,-ասված է գրառման մեջ: