Քաղաքականություն

Նրանք 2008-ի մարտի 1-ին էլ են դուելի հրավիրել ու գնդակահարել. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Փարաքար համայնքում հանդիպմանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայտարարություններին: «Տեսեք՝ նրանց բառապաշարն ուր է արդեն հասել, արդեն սկսել են զենքի, չգիտեմ ինչի մասին խոսել, տերմինաբանությունը զարգացնում են: Թոթովախոս մեկը կա, վախենում է գա և բանավեճի մասնակցի, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ՝ զենքի ցանկացած տեսակով: Հիմա պատկերացրեք՝ վիճակը ինչքան է վատացել: Սա էլ գնահատական է նաև մեր իշխանությանը, որովհետև, ենթադրում եմ՝ տվյալ սուբյեկտը ստիպված է անձամբ զենք վերցնել, քանի որ Նաիրի Հունանյանը բանտում է գտնվում»,- ասաց նա: 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին՝ Փաշինյանը հայտարարեց. «Այն մյուսն ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ես ինքս ինձ կգնդակահարեի: Իսկ որ վերջին 10 տարվա զենք-զինամթերքի 75%-ը ձեռք է բերվել քեզնից հետո, բա ինչի՞ քեզ չես գնդակահարում դրա համար: Իսկ որ մոնտե կարլոների կազինոներում զինվորներից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե՞ չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ…Հիմա էլ գալիս եք 200 հազար դոլարանոց սաֆարիներ եք վայելում, չգիտեմ ինչեր եք վայելում, հիմա էլ եկել ժողովրդին սպառնո՞ւմ եք: Նրանց ամբողջ իշխանավարումը եղել է ոչ այլ ինչ, քան սեփական ժողովրդին դուելի հրավիրելն ու գնդակահարելը: Նրանք 2008-ի մարտի 1-ին էլ են դուելի հրավիրել ու գնդակահարել՝ առանց հրավերի: Կամ այն մեկը, որ ասում է՝ ինքնասպան… Բա դու ազգային անվտանգության նախարար էիր, երկրի ԱԺ նախագահին, վարչապետին գնդակահարեցին, բա դրանից հետո քեզ խի՞ չգցեցիր պատուհանից: Կարո՞ղ է նրա համար, որ քո ղեկավարած կառույցը լավ էլ տեղյակ էր, որ նման բան է տեղի ունենում ու որևէ քայլ չէր ձեռնարկում՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար: Իսկ դա կարո՞ղ է նրա համար էր, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին կանգնել Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագրին: Հենց Վազգեն Սարգսյանն ինքը վկայել է: Այսօր ասում են՝ ինչքանո՞վ է հիմնավոր»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago