Հայաստան

184 միլիոն 631 հազար դրամի ներդրում Վանաձորում

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում Վանաձորում կվերակառուցվի 11-րդ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը։

Նույն ծրագրի շրջանակում արդեն կառուցվել և շահագործման է հանձնվել մանկապարտեզի առաջին մասնաշենքը, երկրորդը վերակառուցելու որոշումը կայացվել է 2018-ի դեկտեմբերի 7-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Վանաձոր կատարած այցի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը և ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, շրջելով վերակառուցված մասնաշենքում, քննարկել էին երկրորդ մասնաշենքի վերակառուցման հնարավորությունը, որի  աշխատանքներն արդեն սկսվել են։

Նախատեսվում է մասնաշենքի երկու հարկերի և հատվածամասի ուժեղացում, հիմնանորոգում` վերահատակագծումով: Գոյություն ունեցող ասբոշիֆերե տանիքը կքանդվի, և կկառուցվի փայտե կրող կոնստրուկցիաներով, ցինկապատ մետաղաթիթեղից տանիք՝ ջրահեռացման համակարգով։ Հատակների, ներքին և արտաքին հարդարման, դռների և պատուհանների փոխարինման աշխատանքներ ևս նախատեսվում են: Ամբողջովին կփոխարինվեն ներքին և արտաքին ինժեներական ցանցերն ու սարքավորումները:

Կվերակառուցվեն ջրամատակարարման և կոյուղու ներքին ու արտաքին համակարգերը, նախատեսվում է օդափոխության համակարգ, հակահրդեհային ազդանշանում, կփոխվեն ներքին էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու մալուխները: Ջեռուցումը կիրականացվի տուրբո կաթսաներով և պանելային մարտկոցներով:

Տաք ջրամատակարարման համար կկիրառվեն արևային պանելային մարտկոցներ: Արտաքին պատերը կջերմամեկուսացվեն, կսվաղվեն և կներկվեն։ Արտաքին պատերի ստորին հատվածները կերեսպատվեն բազալտե սալերով:

Շենքի պարագծով նախատեսվում է բրեկչա տիպի սալվածք: Տարածքը կբարեկարգվի և կասֆալտապատվի: Ներդրումը կկազմի 184 մլն 631 հազար դրամ, որը տրամադրվել է ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։

Մանկապարտեզը նախատեսված է 200 երեխայի համար։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

5 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

8 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

8 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

10 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago