Արձանագրված 51 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 26.8 մլն դրամի չափով վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի մայիսի 17-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 122 դեպք, որից 51 դեպքով հաշվարկվել է 26.861.230 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 370.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Նախկինում արձանագրված 29 դեպքով հաշվարկվել է 9.083.954 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ. արձանագրվել է 52 դեպք, որից 49-ով հաշվարկվել է 26.768.910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 8.851.454 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ. արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 25.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 20.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ. արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 67.320 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 232.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում. արձանագրվել է 61 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1.150.500 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.659.211 ՀՀ դրամ:

Թիվ 1

Recent Posts

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

51 minutes ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

4 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

4 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

5 hours ago