

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետ, բայց առայժմ պետք է կենտրոնանալ ոչ թե այս հարցի, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում: Ինչպես հաղորդում է 1lurer.am-ը՝ այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
«Հիմա շատերը խոսում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Այդ հարցը պետք է վերջնական համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այսօր նրանք պետք է ոչ թե կարգավիճակի խնդրին անդրադառնան, այլ աջակցեն վստահության միջոցների ամրապնդմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները նորից միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության պայմաններում։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե նման կյանք ստեղծենք, մի երկու-երեք տարի հետո կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…