Քաղաքականություն

Մինչև 2025թ-ը գիտության ֆինանսավորումն էականորեն ավելանալու է. Նիկոլ Փաշինյան

Շատ կարևոր գործեր են արվել հանրապետությունում, որոնցով կարող ենք հպարտանալ: Դրանք այն բարեփոխումներն են, որ իրականացրել ենք գիտության ոլորտում: Այս մասին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ամիսներ առաջ մենք սկզբունքային որոշումներ ենք կայացրել, որոնց արդյունքում մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումն էականորեն ավելանալու է:

Գիտաշխատողների աշխատավարձը 3,5 անգամ բարձրանալու է: Միայն 2022 թվականին, արդեն կայացրած որոշումներով, գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդը 4.4 մլրդ դրամից դառնալու է 7.7 մլրդ, բայց մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձային ֆոնդը դառնալու է 16 մլրդ դրամ: Այս որոշումներն արդեն իսկ կայացված են»,- ընդգծեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, Փաշինյանը նշեց՝ 2019 թվականին նրանց աշխատավարձը 10 տոկոսով բարձրացվել է:

«Բայց 10 տոկոսով բարձրացնելով՝ մենք հասկանում էինք, որ դպրոցում՝ մանկավարժների մեջ, կան ուսուցիչներ, որոնք շատ ավելի բարձր աշխատավարձ ստանալու արժանի են, և դրա համար ներդրեցինք ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որը մայիսից արդեն գործում է: Սկսում ենք 5 հիմնական առարկաներից: Այս ծրագրով ուսուցիչները դիմում են համապատասխան օղակներին: Այն ուսուցիչները, որոնք ատեստավորում են անցնում, նրանց աշխատավարձը այս տարվա նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա՝ նայած թե ինչ միավորներ են հավաքել»:

Ինչ վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը, Փաշինյանն ասաց՝ 2020-ին Կառավարությանը չի հաջողվել բարձրացնել կենսաթոշակը ճգնաժամի պատճառով, իսկ 2021-ին ունենք պաշտպանական ոլորտի ծախսեր:

«Պաշտպանական ոլորտի մեր ծախսերով պետք է ավելի շատ զբաղվել»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

13 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

14 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

14 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 hours ago