Քաղաքականություն

Քաղաքական ռևանշը՝ իշխանության գալու նպատակ

Անկախացումից հետո Հայաստանում սկսվեց ձևավորվել քաղաքական ինստիտուտ, ինչը բացակայում էր շուրջ 70 տարի։ Հայաստանյան քաղաքական համակարգը, ունենալով իր առանձնահատկությունները, միևնույն ժամանակ պահպանում էր քաղաքական բնութագրիչները։ Այսինքն՝ իշխանություն-ընդդիմություն տարանջատումը հստակ էր, և կային երկուսին էլ ուղիղ մատնանշող գծեր։

Մինչ 2018 թ․-ը ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստները և ուղղակի ընդիմության համակիրները միշտ թիրախավորված են եղել իշխանության և նրանց ենթակա կառույցների կողմից՝ քաղաքական գործունեության  ամենասահմանափակ հնարավորություններով։ Իշխանությունների կողմից ընդդիմադիրները 20  տարիների ընթացքում սպանվեցին, ծեծվեցին կամ ենթարկվեցին այլ ռեպրեսիաների, թիրախ դարձան քննադատող լրագրողներ և  լրատվամիջոցներ, ընդդիմադիր հայացքներ ունեցող  ուսանողներին սպառնում էին համալսարանից հեռացմամաբ, աշխատանք ունեցող հանրույթին՝ աշխատանքից հեռացմամբ, և նման իրավիճակում վախի մթնոլորտը չէր լքում ժողովրդին։

Սակայն հիմա պատկերը լրիվ հակառակն է։

Իրենց ընդդիմություն որակած քաղաքական ուժերը կարող են թույլ տալ այնպիսի բաներ, որոնց մասին նախկին ընդդիմադիրները չէին էլ կարող երազել։

Օրինակ՝ հասանելիություն մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներին և փողոցներին․ թեև արդյունքում՝ անգամ՝ 24 ժամ վրանային լոկացիաներ ստեղծելու պայմաններում էլ նրանք չկարողացան հանրային աջակցության հասնել, չվերականգնեցին ժողովրդից կորցրած վստահությունը։

Լինելով սեփական ուժերի վրա չափազանց ինքնավստահ, մերժելով արտահերթ ընտրությունների տարբերակը, նախընտրելով  ռազմական հեղաշրջումը՝ այսօր նրանք մասնակցում են արտահերթ ընտրություններին, այն էլ՝ մի քանի ճյուղավորումներով։

Երկրի պատմության մեջ առաջին անգամ ձևավորվել է մի իրավիճակ, երբ տպավորություն է ստեղծվում , որ իշխանություններն ու ընդդիմություննը տեղերով փոխվել են։ Եթե նախկինում ընտրակաշառք բաժանում էր իշխանությունը, վարչական  ռեսուրս և աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով քվեներ էր հավաքում իշխանությունը, իսկ ընդդիմությունը չէր տիրապետում նման հնարավորությունների, և հույսը դնում էր միայն գաղափարական պայքարի վրա, ապա այսօր իշխանություն-ընդդիմություն դիրքավորման մեջ հնարավորությունները հայելային հակադարձ են նախկին իրավիճակի համեմատ։

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը պարտադրողաբար, սպառնալիքներով  հանրահավաքներ է հրավիրում՝ թեև չի հաջողում  նույնիսկ այդ դեպքում։

Նման քաղաքական մթնոլորտը առողջ ընդդիմության վրա ստվեր է գցում՝ խոչընդոտելով նրանց հայտնվել խորհրդարանում և իրական այլնտրանք ստեղծել իշխանություններին։ Նման ուժերը քիչ են, և դաշտի աղավաղման հետևանքով նրանք արժեզրկվում են։

Նման պահվածքը  կարելի է բացատրել ներկա իշխանությունների ժողովրդավար և ինստիտուցիոնալ քաղաքական մշակույթի կրող լինելու հանգամանքով, սակայն Հայաստանի ներկայիս քաղաքական  իրավիճակի պահանջն այլ է։

Ակնհայտ  է, որ ներկայիս ընդդիմությունը ավելի շատ շարժվում է  ռևանշիստական մղումներով, իսկ երկիրը դրական փոփոխություններին տանելը նրանց ընդհանրապես չի հետաքրքրում։

Բագրատ Վարդանյան

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

6 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

6 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

6 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

6 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago