Քաղաքականություն

Մեր օրերի Միկոյանը կամ թեկնածուն հյուսիսից

Ինֆորմացիոն ավտոկրատիա հանդիսացող  Ռուսաստանի հենարան մեդիա տիրույթի գրոհային Վլադիմիր Սոլովյովի կերպարը հակասական և իրարամերժ է։   Արդեն 8  տարի է՝ ինչ նա զբաղված է երեկոյան եթերում մեղավորների, դավադիրների փնտրտուքներով և հետխորհրդային երկրների խնդիրների քննարկմամբ, սեփական երկրի խնդիրների մասը՝ ընդհանրապես թողնելով երկրորդային։ Նա որպես քարոզչական մեքենայի գլխավոր շարժիչ ուժ՝ նպատակ  ունի քարոզել անհանդուրժողականություն և միաբևեռություն։

Նմանատիպ վարքագիծը ձևավորում է Ռուսաստանի և նրանց քաղաքական էլիտայի հավաքական կերպարը, ինչը տարածվում է նաև  հետխորհրդային երկրների վրա։ Բացառություն չէ նաև Հայաստանը։ Մեր երկրում նույպես Սոլովյովի և նրա քարոզչական թիմի աշխատանքը իր արդյունքներն են տալիս, որն արտացոլվում է նաև հայաստանյան ներքին քաղաքականության վրա։

Վերջինիս օրինակով՝ «Հայաստան» դաշինքը իր վարչապետի թեկնածու Քոչարյանի կերպարը կերտում է  նույն տրամաբանությամբ, ինչ Սոլովյովը կերտում է Պուտինի «անպարտելի» կերպարը։  Վերջինիս վստահության աստիճանը ռուսական քաղաքական էլիտայի  մոտ տեղիք է տալիս հայաստանյան հասարակության մի ստվար զանգվածի  մոտ ճշմարտության ճրագի դեր ունենալ  և կարծիքի ձևավորման մեջ հաշվի չառնել սեփական երկրի շահը և կարևորությունը։

Վանեցյանի կողմից երեկ հրապարակած լուսանկարը ինքնաթիռից՝ մեկնաբանությամբ, որ նրանք աշխատում են օդում, ջրում և ցամաքում՝ հարցերի տեղիք տվեց։ Քարոզարշավի սկզբնական օրերին, երբ բոլոր ուժերը իրենց քարոզարշավի հիմքն են դնում, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար  Վանեցյանը մեկնում է երկրից։

Անակնկալ կերպով  Վանեցյանը հայտնվեց Սոլովյովի ուղիղ եթերում, ինչը մի քանի հարց միարժամանակ լուծելու գերազանց տարբերակ էր։ Ռուսական «կայսրերի» ֆավորիտի բաղձալի պաշտոնը  գրավելուց բացի, Վանեցյանը Մոսկվայում մեկ այլ՝ անչափ կարևոր խնդրի լուծման առջև էր կանգնած։  Լուծել ռուսամետ  ընտրազանգվածի մոտ երկատման խնդիրը, դառնալ դաշինքներից ամենառուսականը․ սա ետնաբեմային կոնֆլիկտի ակնհայտ դրսևորում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև։ Հավակնելով դառնալ ռուսաֆիլ ուժերից գլխավորը՝ Վանեցյանը կգրավեր ընտրազանգվածի այն հատվածը, որը հակված է դառնալ Ռուս-Հայկական միասնական պետության ստրկամիտ մտքի կրողը։  

Հարցազրույցի առանցքային մասն էր Սոլովյովի հարցը Վանեցյանին՝ Ղրիմի հետ կապված, որտեղ Վանեցյանը Ղրիմը կոչեց «մերը, հետո՝ «նրանցը»։ Թե ում և ինչ նկատի ուներ՝ Ղրիմը սեփականաշնորհելով, կամ  «նվիրաբերելով» Ռուսաստանին՝  առնվազն հակամարտության բնույթի նկատմամբ անարդար է։

«Պատիվ ունեմ» կոմունիստական միլիտարիզմի  վերնագրով և լոգոտիպով  հանդես եկող Վանեցյանը շատ ճոխ հայտարարություն է անում մի երկրի հասցեին, որը ոչ մի աջակցություն չցուցաբերեց մեզ նմանօրինակ խնդրում։ Ստացվում է, որ վանեցյանական  տրամաբանությամբ՝ Ղրիմից զատ կպարզվի, որ ոչ միայն Ղրիմը այլ նաև Երևանն էլ է ռուսական։ Ցավալի է, որ մի քանի ամիս առաջ իշխանությունը միայն գերիներին վերադարձնելու համար միջոց ներկայացնող Վանեցյանը գեթ մեկ բառ անգամ չխոսեց  գերիների մասին։

Բագրատ Վարդանյան

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

4 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago