Հուլիսի 12-ին Թուրքիան ստացել է ռուսական S-400 (С-400) հրթիռային համակարգերի առաջին մասերը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, կոնկրետ օր չնշելով, ասել է, թե S-400 համակարգերի մատակարարումները Թուրքիային կատարվում են ստորագրված համաձայնագրերի գրաֆիկներին համապատասխան:
















