

Պետությունն իր վրա կվերցնի պատասխանատվություն՝ զոհված զինծառայողների աճյունների հուղարկավորությունը կազմակերպելու համար, եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը՝ պատասխանելով հարցին, թե որոշ ծնողներ տարբեր պատճառներով հրաժարվում են վերցնել պատերազմում զոհված տղաների աճյունները:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) – Պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսն իրականացվի, այնուհետև՝ ճանաչման և հուղարկավորության: Բայց եթե կլինեն անձինք, ովքեր անհեռանկար ձևով կձգձգեն պրոցեսը, պետությունն իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն՝ նաև հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետև որևէ տեսանկյունից ճիշտ չԷ նման երկար ժամանակով պահելը:
Սա այնքան բազմաշերտ, նուրբ հարց է, որ պետք է նաև այլ անձանց ներգրավմամբ լինի:
Ես նաև եկեղեցու ներկայացուցիչներին անպայման կխրախուսեի, որպեսզի նրանք նույնպես ընդգրկվեն այս պրոցեսին, և մի շարք տարբեր գերատեսչությունների, ինստիտուտների համատեղ քննարկման արդյունքում մենք կգտնենք այս իրավիճակից լավագույնս դուրս գալու ելքերը:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…