1in.am | «Միգուցե ձեզ հիասթափեցնեմ, բայց կասեմ ճշմարտությունը՝ Ռուսաստանում չեն հետևում Հայաստանի նախընտրական արշավին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, Ռեգնում գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանում կա 5-6 Հայաստանի մասնագետ, որոնք հետևում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, բայց ընդհանուր առմամբ այդ հարցը Ռուսաստանի օրակարգում չէ․«Եվ երկրորդ՝ փորձագիտական մակարդակում նշվում է, որ ակնհայտորեն հաղթելու է Փաշինյանը։ Ուրեմն՝ ոչինչ չի փոխվելու»։
Մեր այն դիտարկմանը, թե շատ ուժեր այս օրերին շտապում են Մոսկվա, հայտարարում, որ Ղրիմը ռուսական է, խոսում հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի խորացնելու մասին և հարցին՝ արդյոք այդկերպ նրանք ակնկալում են Մոսկվայի աջակցությունը, Մոդեստ Կոլերովն արձագանքեց․«Հարցն այն է, որ Հայաստանում կան տարբեր ուժեր, շատ բան են խոսում հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Չենք կարող արձագանքել բոլորին։ Բայց ես ուզում եմ ասել, որ այստեղ նկատել են և մասնագետները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ընդդիմադիր շրջանակներում շատերը առաջ են քաշում այն թեզը, որ Ռուսաստանը որպես դաշնակից՝ իր առջև դրված խնդիրները չի կարողացել լուծել և որ Հայաստանը պետք է փնտրի նոր դաշնակից՝ Ֆրանսիայի տեսքով։ Փաշինյանի այցելությունը Ֆրանսիա հենց այս կոնտեքստում է դիտարկվում։ Մենք այդ թրենդը նկատել ենք»։
Նյութը ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…