Հայաստան

«Դոլմաման» և հարակից շինություններն այլևս հանրային գերակա շահ չեն

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող մի շարք հուշարձան շենքեր դուրս են եկել հանրային գերակա շահ ճանաչվելու ցանկից։ Համապատասխան որոշումը Կառավարությունը կայացրեց հունիսի 10-ի նիստում։  Այդ տարածքներն են՝ Պուշկինի 4, Պուշկինի 8, Պուշկինի 10/1, Պուշկինի 10, Պուշկինի 10 բն 3, Պուշկինի 10 տարածք 6 հասցեները. դա Երևանի Պուշկինի փողոցից դեպի Սախարովի հրապարակ պարփակված տարածքներն են, որոնք Կենտրոնի կառուցապատման համար ընդգրկվել էին հանրային գերակա շահ ճանաչված գույքերի ցանկում։

Այս որոշման հիմքում Կառավարությունը դրել է այն փաստը, որ կառուցապատումը չի կարող ճանաչվել հանրային գերակայություն, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվել համապատասխան որոշման ուժի մտնելուց 7 տարի անց. «Հարկ է նկատի ունենալ, որ 2013 թ.-ից առ այսօր քաղաքաշինական միասնական կառուցապատումը, ըստ էության, տեղի չի ունեցել, և գերակա շահ ճանաչելու որոշման հիմքում ընկած նպատակի իրագործում փաստացի տեղի չի ունեցել»,- նշվում է Կառավարության հիմնավորումներում։  

Նշված տարածքները 2008-ին ճանաչվել են հանրային գերակա շահ։ Դրանցից մեկն էլ սփյուռքահայ գործարար Ժիրայր Ավանյանին պատկանող «Դոլմամա» ռեստորանն էր, որի շուրջ մինչ այժմ էլ ընթանում են դատական գործընթացներ։ Այդ տարածքները պետք է օտարվեին «Լոկալ դեվելոփերս» ընկերությանը, որը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին։ Կառավարությունը նաև իր որոշմամբ հաշվի է առել այն հանգամանքը, որ չնայած նշված տարածքների ձեռք բերող ճանաչված անձը արդեն իսկ հանդիսանում է դրանց մի մասի սեփականատեր, միևնույն ժամանակ նույն որոշման հավելվածում նշված մի շարք հասցեների նկատմամբ սեփականության իրավունք դեռևս ձեռք չի բերվել, այդ հասցեներում գտնվող գույքերը համարվել են պատմամշակութային հուշարձաններ, ու անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել նշված տարածքում հանրության շահի հնարավոր առկայության հարցը։ 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

5 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

8 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

8 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

10 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago