Արցախ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ. 

«Այսօր եղբայրական ռուս ժողովուրդը տոնում է իր ազգային տոնը՝ Ռուսաստանի օրը: Մենք ի սրտե շնորհավորում ենք մեր բարեկամ երկրին՝ հիշարժան տոնի կապակցությամբ, տոն, որն ազդարարեց բազմադարյա պատմության նոր փուլի, շրջադարձային իրադարձությունների և արմատական բարեփոխումների սկիզբը՝ ուղղված բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության հետագա զարգացմանն ու զորացմանը: Հարյուրամյակներ շարունակ մեր երկու ժողովուրդներն ունեցել են պատմական, մշակութային, հոգևոր, արժեհամակարգային ընդհանուր հենքի վրա խարսխված ամուր ու ջերմ կապեր:

Դարեր շարունակ, գտնվելով աշխարհաքաղաքական վայրիվերումների հորձանուտում, Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի անգնահատելի տեղն ու դերը մեր տարածաշրջանում, այստեղ խաղաղության ու կայունության պահպանման գործում: Այսօր էլ մեզ հետ միասին Արցախի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Մենք խորապես շնորհակալ ենք նրանց ու երախտապարտ:

Շնորհակալ ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներդրած անձնական ջանքերի ու անուրանալի ավանդի համար: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եղբայրներին նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարգավաճում ռուս ժողովրդին և Ռուսաստանի Դաշնությանը, որը նաև միլիոնավոր հայերի հայրենքին է դարձել»,- գրել է Հարությունյանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

6 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago