Հայաստան

Ծպտյալ համայնքապետերի հոգեվարքը | Azat.tv

Azat.tv-ն գրում է․ | Նախընտրական Հայաստանը հետաքրքիր ներկապնակ դարձավ, որը բացահայտեց մոտ 3 տարի շարունակ իրենց քաղաքական դիմագիծը թաքցրած, և հնարավորինս չնկատվելու գործելաոճ որդեգրած համայնքապետերի համար։ Թավշյա հեղափոխությունը վենդետաներ չկիրառելու որոշում կայացրեց՝ այն հույսով, որ նշված անձիք ներքուստ կընդունեն արժեքների հեղափոխությունը, և արժանապատիվ կյանքով կապրեն նոր Հայաստանում։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանք ոչ միայն չեն ներում իրենց «էլիտայի» անձեռնմխելի կարգավիճակից իջեցնելու և բեսպրիդելը օրինականությամբ փոխարինելու կառավարության գործելակերպը, այլ նաև թաքուն երազ ունեն, որ մի օր իրենց «տանիք» հանդիսացած վերնախավը դարձյալ կզավթի իշխանությունը։

Հետաքրքրական է, որ այս երազանքով ապրող համայնքապետերն ու գյուղապետերը 2 խմբի են բաժանվում․ մեկը՝ առուշ-առուշանյանական տեսակն է, որ բացահայտ հակաիշխանական լինելու քաջություն է խաղում, մյուսը, որը երևի թե ավելի նողկալի է՝ ծպտյալ հակաիշխանականներն են, որոնք 3 տարի շարունակ փորձել են պահպանել իրենց՝ նեղ համայնքային իրականության մեջ լայն հնարավորությունների միջոց հանդիսացող աթոռը, հնարավորինս չեզոք կեցվածք ընդունել՝ ժողովրդին բարեպաշտորեն ծառայելու իմիտացիայով։ 

Իսկ այժմ, երբ խաղն արդեն հասել է խաղաքարտերը բացելու փուլին՝ կեղծ բարեպաշտները հանում են իրենց անտեսանելի դարձրած դիմակներն ու հարմար դիրքավորվում իրենց քաղաքական հայրերի ճամբարներում։

Նմանօրինակ համայնքապետերը շատ են, բայց անդրադարձի առիթը տվեց Տավուշի մարզի Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը։ Մարդ, ով քաղաքապետի պաշտոնին հասավ նախկին՝ մերժված օլիգարխիկ կլանի հանրապետական կարկառուն ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանի ձեռամբ, ով տարիներ շարունակ լինելով մարզից «ընտրված» պատգամավոր՝ համայնքը դարձրել էր մենաշնորհային իշխանության անձեռնմխելի գոտի, որից մեծապես տուժած համայնքային բնակչությունը առ այսօր նողկում է գագիկ-մելիքյանական բարքերից և իր մաշկի վրա զգում 2018-ի հեղափոխությունը՝  նաև հենց դրանից ազատվելու շնորհիվ։

Եվ եթե մինչև վերջերս Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը գոնե շարքային քաղաքացու աչքում իշխանության ներկայացուցիչ էր, ով սերտորեն աշխատում էր համապետական իշխանությունների հետ և համայքային զարգացման ծրագրեր իրականացնում՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի՝ Բերդ կատարած այցի ընթացքում լիովին պատռեց իրեն քողարկած դիմակը։

Քաղաքային հրապարակում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը համայնքապետը ներկա չգտնվեց գոնե ֆորմալ անհրաժեշտությունից ելնելով։ Ավելին՝ հին ձեռագրով՝ ինչպես պարտադրում էին համայնքային ենթակայության վարչական անձնակազմին (համայնքապետարանի, դպրոցների, մանկապարտեզների և այլ կառույցների կոլեկտիվներին) ներկա գտնվել նախկին ղեկավարների հանրահավաքներին, ճիշտ նույն կերպ էլ վերոնշյալ անձնակազմերին հրահանգավորվել էր չմասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը։

Այն, որ համայնքապետը և նրա քաղաքական հայրերը քոչարյանական երակներից են սնվում՝ գաղտնիք չէ համայնքի բնակչություն համար (հատկապես փոքր բնակավայրերում դժվար է թաքցնել նման իրողություները)։ Բնակչության համար գաղտնիք չէ նաև այս կլանի ունեցվածքի, դրանց կուտակման ճանապարհների մանրամասները, իսկ ժողովուրդն իսկապես իմաստուն է և ոչինչ չի մոռանում։

Ամբողջական հոդվածը կարդացեք սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

5 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

8 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

8 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

10 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago