Քաղաքականություն

Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը խոստանում է ատոմակայանի կյանքը երկարաձգելու համար անել հնարավոր ամեն ինչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Մեծամորում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Մենք ունեցել ենք մի խայտառակ վիճակ՝ կուտակված պարտքեր գազի դիմաց, հոսանքի դիմաց 1998 թվականին: Էներգետիկայի ամբողջ համակարգը մենք բերել ենք առողջ վիճակի մոտ 1-1.5 տարվա ընթացքում»,-ասաց Քոչարյանը:

Խոսելով ատոմակայանի մասին՝ նա նշեց, որ Հայաստանը պարտավորվել է փակել ատոմակայանը դեռ 1995 թվականին: «Հրազդանի 5-րդ բլոկը սկսեց վարկավորվել՝ այն պայմանով, որ դա կառուցվում է, ատոմակայանը պետք է փակվի: Այդ ժամանակ ես ուղղակի պրոցեսը դադարեցրել եմ, 5-րդ էներգաբլոկը կոնսերվացիայի ենք ենթարկել, չինացիների հետ հասել ենք նրան, որ ատոմակայանը փակելն օրակարգից հանել ենք ԵՄ-ի հետ: Բավականին լուրջ ծախսեր են արվել ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց Քոչարյանը:

Նա հավելեց՝ շատ հավանական է, որ ատոմակայանը փակված կլիներ շատ վաղուց:

«Մենք անկասկած անելու ենք ամեն ինչ՝ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար: Հասկանում ենք, որ այս քաղաքը կառուցվել է ատոմակայանի շուրջ»,-ասաց նա՝ դիմելով մեծամորցիներին:

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

29 minutes ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

5 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

5 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

5 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

6 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

6 hours ago