Հայաստան
12.07.2019

Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը. նախագահն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին

Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը. նախագահն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հանրապետության նախագահը երիտասարդների հետ զրույցի ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են նախագահական ինստիտուտին և լիազորություններին, խորհրդարանական դիվանագիտության դերին, պետական կառավարման համակարգին, երկրի զարգացման հեռանկարներին:

Պատասխանելով երիտասարդների հարցերին՝ նախագահը նշել է, որ աշխարհը փոխվում է: Գալիս է գաղափարների, նոր տեխնոլոգիաների աշխարհը, ու սա դեռ սկիզբն է: «Մենք պետք է հստակ իմանանք՝ ուր ենք գնում: Եթե անգամ ճանապարհը, որ դուրս ենք եկել, սխալ է, կշտկենք ընթացքում, բայց պետք է իմանանք՝ ուր ենք գնում: Եթե, օրինակ, ես գիտեմ, որտեղ է լինելու աշխարհը 10, 20 կամ 30 տարի հետո, կարող եմ քննարկել, թե որտեղ եմ ուզում լինել այդ աշխարհում, ինչպիսի պետություն եմ ուզում ունենալ այդ՝ ապագայի աշխարհում»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ունենանք տեսլական, զարգացման ծրագիր՝ իմանալու, թե որ ուղղությամբ ենք շարժվում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական պայմանները: «Պետք է աշխարհը գնահատել իր ամբողջության մեջ ու մեզ տեսնել այնտեղ, ունենալ տեսլական, ռազմավարական ծրագիր ու այդ ճանապարհով առաջ շարժվել,– նշել է նախագահը:– Բայց եթե այդ ծրագիրը չկա, չգիտեմ՝ ուր եմ գնում, ուր եմ հասնելու, հետևաբար, աշխարհի գնացքի մեջ լինելու եմ վերջին վագոնը: Ես ուզում եմ՝ մեր վագոնը առաջ գա»:

Նա երիտասարդներին խորհուրդ է տվել իրենց առջև ավելի մեծ նպատակներ դնել, լինել լայնախոհ և ավելի ընդգրկուն մտածողություն ունենալ, որ կարողանանք լինել մրցունակ: «Հայաստանը աշխարհի բոլոր հայերի կենտրոնը պետք է լինի»,– ընդգծել է նախագահը՝ նշելով, որ զարգացում ապահովելու համար պետք է հաշվի առնել ողջ հայության ներուժը:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան