«Արմենիա» հեռուստաալիքն այսօր առավոտյան ակնհայտ կեղծ տեղեկություն է տարածել այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» երեկ հաղթանակից հետո հրավառություն է կազմակերպել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ ՝նշելով, որ պահանջում է անհապաղ հերքում տարածել, կամ կձեռնարկվեն օրենքից բխող համապատասխան քայլեր:














