Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման գործում վճռորոշ էր, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի վճռորոշ ներդրմամբ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում դադարեցվեց»,- ասել է նա միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին և հյուրերին հասցեագրված տեսաուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում մարդասիրական իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար: