Լրահոս 24/7

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը բաց է համագործակցության համար

Հարգում ենք ժողովրդի մեծամասնության ընտրությունը և հույս հայտնում, որ այս ընտրություններով նոյեմբերի 9-ից սկիզբ առած քաղաքական ճգնաժամը ի վերջո կհանգուցալուծվի։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը բարձր է գնահատում քաղաքացիների կողմից ստացած յուրաքանչյուր քվեն և հավաստիացնում, որ մեզ տրված վստահությունը պարտավորեցնող է, և այն ծառայելու է Հայաստանի զարգացմանը, հզորացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը։

Մենք մշտապես հանդես ենք գալիս որպես բռնությունը, ատելությունը, անկայունությունը մերժող քաղաքական ուժ, ամուր կանգնած ենք պետականության և ինքնիշխանության համար ընթացող պայքարի դիրքերում, փորձում ենք հանրային օրակարգ ներմուծել նոր քաղաքական մշակույթ՝ առողջ քննադատությամբ և կառուցողական բանավեճերով:

Միաժամանակ, հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ քարոզարշավը դարձավ մեծ ռեսուրսների պայքար, ուղեկցվեց ատելության քարոզով, անընդունելի բառապաշարով, և այս ամենն ազդեց ընտրողների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Այդուհանդերձ, հարգում ենք ժողովրդի մեծամասնության ընտրությունը և հույս հայտնում, որ այս ընտրություններով նոյեմբերի 9-ից սկիզբ առած քաղաքական ճգնաժամը ի վերջո կհանգուցալուծվի, կձևավորվի համերաշխության մթնոլորտ և կայունություն, որն էլ անվտանգության սպառնալիքները հաղթահարելու հիմք կդառնան:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը իր ընդդիմադիր գործունեությամբ շարունակելու է իր առջև դրած խնդիրների կատարումն ու կուսակցության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական գործունեությունը, վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման և հզոր պետականության կերտման գործում, պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բարեփոխումների անցկացմանը, բաց է համագործակցության համար բոլոր առողջ քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ»։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

42 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago