Բնապահպանություն

Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ շուրջ 42 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է տարածել: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 50 դեպքով հաշվարկվել է 42.996.652 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9 դեպքով նշանակվել 480.000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 50 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 2.139.000 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել 3.250.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 50 դեպք, որից 47-ով հաշվարկվել է 42.832.212  դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 2.139.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.200.000 դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 8 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 117.400 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 300.000 դրամի չափով վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 47.040 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 80.000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250.000 դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացնելու 2 արձանագրված դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 34 դեպքով նշանակվել է 1.800.000  դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 1.083.250 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում  պետական բյուջե մուտքագրվել է 2.124.039 ՀՀ դրամ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago