Սպորտ

Եվրոպայի առաջնությունը մտնում է վճռական փուլ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը թևակոխեց վերջնական փուլ. ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները: 24 թիմերից 8-ն ավարտեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում, մնացած 16-ը բաժանվել են 8 զույգերի և պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:

Առանց լուրջ անակնկալների

Փլեյ-օֆֆ դուրս եկան այն թիմերը, որոնք ի սկզբանե ֆավորիտ էին համարվում: Խոշոր անակնկալներ չեղան: Մեծ անակնկալի էր մոտ Հունգարիայի հավաքականը: Նրանք առաջին խաղում 80 րոպե դիմացան գործող Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հետ, սակայն հետո 3 անպատասխան գնդակ ընդունեցին իրենց դարպասը, երկրորդ տուրում ոչ-ոքի խաղացին գործող աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ, երրորդ տուրում էլ մոտ էին աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային հաղթելուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2, ընդ որում, գերմանացիները փրկվեցին խաղի ավարտից 8 րոպե առաջ, հակառակ դեպքում Գերմանիայի հավաքականը խմբում կզբաղեցներ 4-րդ տեղն ու դուրս կմնար պայքարից: Սակայն հունգարական հեքիաթին չբավականացրեց ընդամենը մի քանի րոպե:

Հարաբերական անակնկալների թվում կարելի է նշել Թուրքիայի, Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների ձախողումները: Թուրքերն ընդհանրապես ամենավատ տեսքն ունեին խմբային փուլում, նրանք պարտվեցին բոլոր երեք խաղերում, ընդհանուր՝ 1-8 հաշվով: Ռուսաստանի հավաքականը խմբային փուլի վերջին տուրից առաջ պահպանում էր պայքարը շարունակելու հնարավորությունը, սակայն պարտվեց Դանիային 1-4 հաշվով: Լեհերը, իրենց կազմում ունենալով 2020թ.-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին՝ Ռոբերտ Լևանդովսկուն, ընդամենը մեկ միավոր վաստակեցին, թեևը ինքը Լևանդովսկին արեց ամեն ինչ, որ թիմը մնա պայքարի մեջ. խփեց երեք գնդակ, շվեդների դեմ խմբային փուլի վերջին խաղում դուբլի հեղինակ դարձավ, բայց թիմը պարտվեց 2-3 հաշվով:

Պայքարը շարունակում են ուժեղագույնները

Խմբային փուլում ամենահամոզիչ տեսքն ունեին Իտալիայի, Բելգիայի և Հոլանդիայի հավաքականները: Հենց այդ երեք ընտրանիները կարողացան հաղթել իրենց բոլոր երեք խաղերում: Իտալացիները ընդհանրապես երեք խաղերում ոչ մի գոլ բաց չթողեցին: Լավ տպավորություն թողեց Շվեդիայի հավաքականը, որը շատ կազմակերպված էր գործում: Իրենց խաղով բազմաթիվ հարցերի տեղ թողեցին պորտուգալացիները, ֆրանսիացիները, գերմանացիները, անգլիացիներն ու իսպանացիները: Առաջին երեքը մեծ դժվարություններ ունեցան Հունգարիայի հավաքականի հետ, անգլիացիները թեև ոչ մի գոլ բաց չեն թողել, սակայն ընդամենը երկու գոլ են խփել, իսկ Իսպանիայի հավաքականը միայն երրորդ խաղում կարողացավ իրացնել իր մեծ առավելությունը՝ 5-0 հաշվով հաղթելով սլովակներին:

1/8 եզրափակչի զույգերը

  • Բելգիա – Պորտուգալիա
    Իտալիա – Ավստրիա
    Ֆրանսիա – Շվեդիա
    Խորվաթիա – Իսպանիա
    Շվեդիա – Ուկրաինա
    Անգլիա – Գերմանիա
    Հոլանդիա – Չեխիա
    Ուելս – Դանիա

Հատկանշական է, որ ֆավորիտներից 4-ը հայտնվել են մրցաշարային ցանցի վերևի հատվածում, դա նշանակում է, որ քառորդ եզրափակչում կարող են ականատես լինել Իտալիա – Բելգիա և Իսպանիա – Ֆրանսիա դիմակայություններին, որոնց հաղթողներն էլ միմյանց կհանդիպեն կիսաեզրափակչում:

Ավելացնենք, որ 1/8 եզրափակչի հանդիպումները կսկսվեն հունիսի 25-ին: Այդ օրը կհանդիպեն Իտալիա – Ավստրիա, Ուելս – Դանիա զույգերը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

18 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

19 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

19 hours ago