Գործընկերային նյութեր

Վանոյի վերադարձը կդառնա քաղաքական գնահատական բոլոր նախկին ռեժիմներին

Պետականաշինության ու անցյալի անհասկանալի խորշերը բացահայտելու ցանկության ու կարողության «ծանրաձողը» Նիկոլի և Հայաստանի հանրույթի առաջ՝ Վանոյի վերադարձն է: Իր վերադարձը վերադարձ կլինի հաղթահարելու ու պարզելու մեր պետականաշինության խեղաթյուրված իրականության որոշ շերտերը, պատճառները կամ առնվազն դրանց կարևորագույն մասերը:

Ծանրաձողն էությամբ քաղաքական պահանջ է։ Այն նոր իրողությամբ Հայաստանի համար պատմական, իրավական, գրական, մշակութային, մարդկային էմոցիաների լայն սպեկտրի հիմքեր ունի: Սա քաղաքական պահանջ է իր բնույթով, որի համար կան իրավականից, մինչև զգացմունքային բոլոր հիմքերը, որի մասին ժամանակի ընթացքում բավականին պատկառելի մարդիկ արտահայտվել են՝ հիմնավորել:

Քաղաքական պահանջը ոչ միայն Նիկոլի ու հասարակության, այլ նաև պետության առաջ դրված ծանրաձող է, թե ինչպես է իր հիմնադրման խոշոր ակնուքներից մեկի՝ քաղաքական ու պետական գործչի (Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀ ԳԽ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ, ՀՀ ՆԳՆ նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր), վերադարձը վտարանդությունից իրականացնելու: Աբստրակտ պատկերը, որ չի թողնում շատերին հասկանալ պատմաքաղաքական, իրավական եղելությունները և նրա հեռանալու պատճառները, անհրաժեշտ է բացել մեր օրերում, որպեսզի հանրույթը ապրած անցյալին ետ չնայի «ոչինչ չարեցինք» հայացքով, չցավեցնի ինքն իրեն, քանի ստեղծվել է շտկելու հնարավորությունը։

Անհամատեղելի են իրավունքի ու օրենքի դիկտատուրայի օրորք տասնամյակների հանցանքների մեջ մեղադրվողները առաջադրվեն խորհրդարանական ընտրություններին, այնուհետև ստանան ազգի մի մասի քվեն և հայտնվեն խորհրդարանում, իսկ պետության հիմնադիրներից մեկը՝ Վանո Սիրադեղյանը, որի վրա նախկին հանցավոր ռեժիմների հովանավորությամբ կարվել են գործեր, գտնվի վտարանդության մեջ։

Նոր իրողության պայմաններում և այսուհետ քաղաքական կեղծիքը բացառելու համար սահմանվող այս ծանրաձողը բարձրացնել, իհարկե, բարդ է լինելու Փաշինյանի կառավարության համար, քանի որ մեղադրանքների ու մեդիամանիպուլացիաների առիթ կհանդիսանա հակառակորդների համար, բայց քաղաքական որոշմանը գնալու մոտիվացիան իրավական, պատմական, գրական-մաշկութային և մարդկային էմոցիաների անառարկելի ու մեծ հիմքեր ունի։

«Գործեր կարելու» պրակտիկայի գագաթնակետը՝ Վանոյի վրա սարքված շինծու գործը, պետք է ստանա քաղաքական ու իրավական գնահատական և պատասխանատվություն կրեն դրա դերձակները, որոնց անունները կապված են դատական ու արդարադատության ոլորտներում կատարվող հովանավորչությունների հետ։ Վանոյի վերադարձը կդառնա քաղաքական գնահատական բոլոր նախկին ռեժիմներին։

Նյութը՝ Azat.tv

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

17 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

17 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

17 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago