Մարդու իրավունքների պաշտպանությունը կամ դատապարտելի արարքներն ու արտահայտություններն այդպիսին չպիտի որակվեն՝ առանցքում պահելով, թե ով է այդ որակման հասցեատերը: ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից հասարակության բևեռացումը խորացնող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող վտանգավոր դրսևորումների դատապարտումն առաջին հայացքից բնական, անգամ գովելի իրողություն է, մանավանդ այն համատեքստում, որ ՄԻՊ-ն այն գերատեսչությունն է, որի գործունեությունը պետք է լինի ապաքաղաքական և անկողմնակալ: Բայց անզեն աչքով դիտարկումն էլ անկհայտ է դարձնում, որ պարոն Թաթոյանի գնահատականներն ու արձագանքներն արտահայտվում են ընտրողաբար՝ քննադատության թիրախում պահելով հատկապես իշխանության ներկայացուցիչներին:
Դիցուք՝ ընտրությունների քվեարկության օրվանից հանրային տիրույթ բերված դատապարտելի թեզերին ՄԻՊ-ի անդրադարձը սկսվում է ընդհանրական, բոլոր կողմերին ներառող գնահատականներով. Ապա սահուն անցում է կատարվում անվանական թիրախավորման՝ շեշտելով ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Թե որքանով է Աղաջանյանի գրառումը համարվում ատելության խոսք տարածում՝ տարբեր դիտանկյուններից և համեմատության մեջ դնելուց հետո գուցե քննարկելի լինի՝ բայց դա հարցի մյուս կողմն է: Ավելի հատկանշական է, որ, օրինակ՝ ոչ պակաս հանրային ճանաչում և ոչ սակավ լսարան ունեցող գործիչների պարագայում՝ վառ օրինակ՝ Գեղամ Մանուկյանը, որի ձևակերպումներն անհամեմատ ավելի ծայրահեղական են, դուրս անգամ բարոյականության սահմաններից՝ որևէ գնահատականի չեն արժանանում նույն ՄԻՊ-ի կողմից:
Երկու գործիչների՝ Աղաջանյանի և Մանուկյանի համեմատությունը զուտ օրինակ է, որի հիմում ընկած տարբերակված վերաբերմունքի այլ օրինակները բազմաթիվ են, իսկ այդ վերաբերմունքի հերքումը կամ փաստարկներն առավել քան անհիմն: Եվ այո, պետական պաշտոնյա լինելն ավելի մեծացնում է հռետորաբանության և արտահայտչաձևերի ընտրության պատասխանատվությունը, բայց դրանից առաջ էլ անվիճարկելի է, որ հանրային զայունության թեմաների շահարկումն անընդունելի է ցանկացած պարագայում՝ անկախ գերատեսչության ունեցած հեղինակությունից և նրան հատկացված դիրքից: Ընտրողաբար դատապարտելիությունը կամ մարդու իրավունքների պաշտպանության կամայական հասցեականությունն անընդունելի է ցանկացած պարագայում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր սոցցանցերի էջերում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են մասնագիտական…
ԱԺ-ն քննարկում է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։…
Ազգային ժողովը 64 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավելի քան տասներկու ժամ տեւած բանակցություններից հետո Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի…
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…