Լրահոս 24/7
25.06.2021

Չարչյանի դեմ քրգործ հարուցելու հիմք են հանդիսացել զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը. ՀՔԾ

Չարչյանի դեմ քրգործ հարուցելու հիմք են հանդիսացել զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը. ՀՔԾ

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարություն է տարածել` չհիմնավորված կերպով պնդելով, որ «որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները»:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալի անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պարզորոշ կերպով նշվում է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը:

Մասնավորապես, ներկայացված զեկուցագրում նշված հանգամանքները, ինչպես նաև քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` ձեռք է բերել Փաստերի ստուգման հարթակում (FIP) առկա` տվյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված օրինական առիթի, այն է` վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված վերոնշյալ հրապարակումներում առկա` ենթադրյալ հանցագործության մասին վկայող բավարար հիմքերի պայմաններում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին:

Այսպիսով` փաստաբաններին կոչ ենք անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հայտարարություններ կատարելուց:

Լրահոս
Նվազեցնելու ենք գույքահարկը, կիրառելու ենք շքեղության հարկը. «Հայաստան» խմբակցության քարտուղար
16:54
Նվազեցնելու ենք գույքահարկը, կիրառելու ենք շքեղության հարկը. «Հայաստան» խմբակցության քարտուղար
Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ խաղերի մեջ
16:46
Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ խաղերի մեջ
Սարյան և Տիտոգրադյան փողոցներում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները
16:44
Սարյան և Տիտոգրադյան փողոցներում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները
Ապրիլի 8-9-ը ՀՀ-ում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարարը
16:15
Ապրիլի 8-9-ը ՀՀ-ում կգտնվի Ղազախստանի ԱԳ նախարարը
Փաշինյանի բառապաշարը և պահվածքը խոսում է այսօրվա վախերի մասին. Սաղաթելյան
16:10
Փաշինյանի բառապաշարը և պահվածքը խոսում է այսօրվա վախերի մասին. Սաղաթելյան
Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային հարցերով պայմանավորվածության մասին
15:53
Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային հարցերով պայմանավորվածության մասին
Կարող է միանանք ՀՀԿ-ի առաջարկած իմպիչմենտի գաղափարին. «Նժար»-ի համահիմնադիր
15:45
Կարող է միանանք ՀՀԿ-ի առաջարկած իմպիչմենտի գաղափարին. «Նժար»-ի համահիմնադիր
Հրադադարը երկու կողմի համար էլ «դեմքը փրկելով» իրավիճակից դուրս գալու հնարավորություն է. Աննա Դավթյան-Գևորգյան
15:20
Հրադադարը երկու կողմի համար էլ «դեմքը փրկելով» իրավիճակից դուրս գալու հնարավորություն է. Աննա Դավթյան-Գևորգյան
Իրաքը հայտարարել է օդային տարածքը բացելու մասին
15:00
Իրաքը հայտարարել է օդային տարածքը բացելու մասին
Պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում․ Հովիկ Աղազարյան
14:47
Պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում․ Հովիկ Աղազարյան
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
14:33
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
Իրանի նախագահը հաստատել է իր երկրի մասնակցությունը Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի բանակցություններին
14:10
Իրանի նախագահը հաստատել է իր երկրի մասնակցությունը Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի բանակցություններին
Ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևոր որոշումը. վարչապետ
13:49
Ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևոր որոշումը. վարչապետ
Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է. Փաշինյան
13:28
Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է. Փաշինյան
Ձերբակալվել է Արման Սահակյանը
13:02
Ձերբակալվել է Արման Սահակյանը