Բնապահպանություն

Շնորհակալ եմ Վահան Քերոբյանին որոշմանս ըմբռնումով մոտենալու համար | Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհակալ եմ գործընկերոջս՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, Sevan Startup Summit 2021-ի անցկացումն այս տարի եւ հետագայում «Սեւան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջական հարեւանությամբ՝ նույնանուն արգելավայրի տարածքում իր մասշտաբային կոնցեպտով չարտոնելու որոշմանս ըմբռնումով մոտենալու եւ խնդրի առնչությամբ հիմնավորված տեսակետս լիովին կիսելու համար։

Հ.Գ. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն այսօր անձամբ այցելել է «Նորաշենի» արգելոց ու արգելավայր եւ տեղում ուսումնասիրել հայկական էնդեմիկ «Որոր» թռչնատեսակի բնադրման վայրն ու միջոցառման համար «նախընտրելի» հատվածում թռչունների պոպուլյացիայի ձվադրման գոտին (տեսանյութում):

Հ.Գ.Գ. Տվյալ միջոցառման կազմակերպիչներին ուղղված՝ այլընտրանքային առաջարկներս դեռեւս ուժի մեջ են. Սեւանա լճի ափին՝ Սեւան ազգային պարկի տնօրինման ներքո գտնվող տարածքներում, կամ ՇՄՆ ենթակայության ազգային պարկերում (բացառությամբ՝ արգելոցների եւ արգելավայրերի) ցանկացած այլ վայրում պատրաստակամ ենք անվարձահատույց եւ օրենքով սահմանված ժամկետներով տրամադրելու համապատասխան տարածք՝ միջոցառումը, գուցե ուշացումով, բայց հավուր պատշաճի մեր երկրում անցկացնելու համար։
Շնորհակալություն»։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

18 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

19 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

19 hours ago