Հայաստան

Հուլիսի 7-ից Երևանի փողոցներում ծառայություն կիրականացնեն պարեկային ոստիկանները

Հուլիսի 7-ից Երևանի փողոցներում ծառայություն կիրականացնեն  պարեկային ոստիկանները։ Նրանք  փոխարինելու են ՊՊԾ ոստիկաններին ու ճանապարհային ոստիկաններին։ Երեկ նրանց հետ հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և հաջողություն մաղթել նոր աշխատանքում։

Սկզբնական շրջանում պարեկային ոստիկանները ծառայություն կիրականացնեն միայն Երևանում, սակայն շաբաթներ անց ոստիկանական ակադեմիայում կսկսվի Լոռվա և Շիրակի մարզերի համար պարեկային ոստիկիանների ընդունելությունը։ Այս երկու մարզերը արդեն եկող տարվա գարնանը կունենան պարեկային ոստիկաններ։ Արդեն երրրոդ փուլում կլինի մյուս մարզերի համար ընդունելություն։ Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության անցումը նախատեսված է 2022 թվականի վերջում։

Պարեկային ծառայության ներդրման բարեփոխումների աշխատաքններին ակտիվորեն ներգրավված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացը հարթ չի անցել։ Բավական լուրջ դիմադրության են հանդիպել սերժանտից մինչև գնդապետ։ Նրանք ամեն ինչ արել են, որպեսզի ռեֆորմը չկայանա, բայց ի հեճուկս նրանց ռեֆորմը կայացել է և շուտով տեսանելի կլինի արդյունքը Երևանի փոփոցներում։ «Սկզբնական փուլում կան մտահոգություններ։ Վստահաբար խնդիրներ կծագեն, բայց ցանկացած մեծ գործի սկզբում խնդիրներ լինում են։ Ի պատիվ ոստիկանության ակադեմիայի ու արդարադատության նախարարության բավականին պարզ անցավ պրոցեսը։ Պարեկային ծառայողները լուրջ դասընթաց են անցել և այդ դասընթացը բավականին պրակտիկ ու արդի էր։ Նրանք աբստրակտ տեսական գիտելիքներ չեն ստացել։ Շատ կոնկրետ ուսուցում է է եղել, թե որ իրավիճակում ինչպես պետք է գործեն։ Օրինակ խմած, անադեկվատ մարդու հետ ինչպես պետք է գործեն, ընտանեկան բռնության դեպքում ինչպես պետք է գործեն, զինված հարձակման ժամանակ՝ ինչպես։ Իրենք բավականին պատրաստված են։ Բարձր է տակտիկական, ֆիզիկական պատրաստվածությունը։ Բայց իրենք ամենամեծ զենքը իրենց  գիտելիքներն են։ Նրանք լուրջ ֆիլտր են անցել։ 2000 դիմորդից 700 է անցել ու լուրջ կրթություն ստացել»,-ասաց Իոաննիսյանը։

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական  Ամալյա Հովսեփյանը մտահոգություն չունի, որ հուլիսի 7-ից, երբ պարեկային ոստիկաններն անցնեն ծառայության, փաստացի գործազուրկի կարգավիճակում հայտնվող ներկայիս ճանապարհային ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները կարող են բողոքի ալիք բարձրացնել: Մեր զրուցակցի խոսքով ոստիկանները արդեն 1.5 տարի է տեղյակ են, թե ինչ է սպասվում, դժգոհության ալիքը եղել է 2020 թվականի հոնվարին,երբ նոր էր սկսվել այս բարեփոխումը, բայց դրանից հետո այն ոստիկանները, որոնք չեն դիմել պարեկային ծառայություն անցնելու համար, կամ դիմել են ու չեն անցնել, նրանք դուրս են մնալու ծառայությունից.«Իրենք բավականին քաջատեղյակ են այս գործընթացից, գիտեն ու իրավական տեսանկյունից  բոլորի հրամանները կան. Երբ պարեկային ծառայությունը սկսի աշխատել, ՃՈ-ն և ՊՊԾ-ն որպես արտաքին ծառայություն դադարում են: Հետևաբար այս առումով մենք որևէ ռիսկ չենք տեսնում, որ ամսի 7-ից հետո այդ աշխատակիցների կողմից լինեն որոշակի գործողություններ, որոնք կարող են անկառավարելի լինեն»,-ասաց Հովսեփյանը՝ հավելելով, որ ՃՈ և ՊՊԾ աշխատակիցների մի մասը ոստիկանական այլ ծառայություններում են ներգրավվելու կամ տեղափոխվելու են մասնավոր ոլորտ: Աշխատակիցների  մի մասն էլ անցնելու է թոշակի՝ պայմանավորված թոշակային տարիքով.«Այսինքն գործազուրկների շատ մեծ բանակ մենք չենք ունենալու»,-վստահեցրեց նախարարության ներկայացուցիչը:

Հովսեփյանը վերջում ընդգծեց, որ իրենք լիահույս են որ պարեկները և նրանց ղեկավար  անձնակազմը կկարողանա իրենց  փորձի, ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների հիման վրա մատուցել պրոֆեսիոնալ ծառայություն: Այն, ինչ ուզում է տեսնել հասարակությունը՝ վերաբերմունքի փոոխություն, ծառայության որակի փոփոխություն, հասարակությանը  միտված ոստիկանություն: «Մենք երևանում բավականին շատ գովազդային արշավներ ենք իրականացրել, հասարակությունը տեղյակ է, սպասում է այս ռեֆորմին: Սա թերևս մեր հասարակության կողմից ամենասպասված ռեֆորմն է»,-եզրափակեց Ամալյա Հովսեփյանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

17 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

17 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

17 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago