

Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել՝ 1lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հայտնել էր, որ Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու պահանջ։ Սակայն համայնքապետը հրաժարվել էր կատարել պահանջը, ինչի պատճառով նրան ծեծի էին ենթարկել: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, սակայն, հերքել էր այդ լուրերը:
Դատախազությունից տեղեկացանք նաև, որ այս քրեական գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք չկան:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Օձունի համայնքապետը հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ:
Նշենք՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…