Արցախ

Հունիսի 21-27-ը հայտնաբերվել է 4 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

2021 թվականի հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կենտրոնական և շրջանային ստորաբաժանումների ահազանգման կենտրոններում գրանցվել է 827 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում զգալիորեն աճել են հրդեհի մասին ստացված կանչերը:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 29 կանչ, որոնց մեծ մասը  բռնկվել է չոր խոտածածկ տաածքներում՝ բնակչության ազգուշության պատճառով: Մարտունու շրջանում այրվել է մոտ 5 հա գարու և ցորենի արտ:

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում: Ուստի բնակչությանը հորդորում, միաժամանակ կոչ ենք անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, որից նույնիսկ աննշան շեղումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:

Անցած 7 օրվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 3 կանչ է գրանցվել: Փրկարարները և «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ բժիշկները  ժամանակին կատարել են փրկարարական աշխատանքներ և տուժածներին  տեղափոխել բուժհաստատություններ: Տուժել է 11 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը բավարար է:

Ծառայության սակրավորական ջոկատներն անցած շաբաթվա ընթացքում Արցախի շրջաններում իրականացնել են ականազերծման աշխատանքներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է նռնականետի 7 նռնակ, կասետային 87 հրթիռ, ականանետի 2 ական և փոքր տրամաչափի 7 զինամթերք:

Փրկարարները շարունակում են օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը: Շաբաթվա ընթացքում կենցաղային բնույթի 53 կանչ է գրանցվել, այդ թվում՝ ջրամատակարարման, դռան և վերելակի բացման, հիվանդների տեղափոխման և այլ տեխնիկական օգնության վերաբերյալ:

Հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ճգնաժամային կառավարման կենտրոնում օձի հայտնաբերման մասին ստացվել է 6 կանչ: Փրկարարները սողուններին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածքներ:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացնում են զոհված  զինծառայողների աճյունների որոնումներ: Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է ևս 4 աճյուն: Ընդհանուր առմամբ զինադադարից հետո տարհանվել է 1585 աճյուն:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

19 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago