Արցախ
13.07.2019

«Թող ոչ ոք չմտածի, որ իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարեւոր է, քան Արցախինը», -վաշինգտոնյան բանակցություններից հետո արձանագրում է Ստեփանակերտը

«Թող ոչ ոք չմտածի, որ իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարեւոր է, քան Արցախինը», -վաշինգտոնյան բանակցություններից հետո արձանագրում է Ստեփանակերտը

Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից երկու շաբաթ անց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Արցախ ժամանեց։ Հուլիսի 4-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նա նշել էր. «Մեր այս կանոնավոր աշխատանքը, կանոնավոր երկխոսությունը չափազանց մեծ նշանակություն ունի, որովհետեւ մենք այս ամենով կարողանում ենք համադրել եւ միասնական դիրքորոշումների մեջ շատ ավելի հստակ զգալ միմյանց մոտեցումները: Սա ինձ համար չափազանց կարեւոր գործառույթ է, որովհետեւ այդ գործառույթն արտահայտվում է նաեւ անմիջապես բանակցային գործընթացում: Այս անգամ մեր այցը բավական հետաքրքիր է, եւ բավական հագեցած ծրագրով ենք այսօր միասին շատ կարեւոր աշխատանք անելու: Ես կտեղեկացնեմ Ձեզ բանակցային գործընթացի շրջանակներում այս շրջանի զարգացումները եւ այն նկատառումները, որոնք կապված են մեր հիմնական հարցի հետ, գալիք ծրագրերը եւ խնդիրները, որոնք ունենք մեր առջեւ»։ Մնացականյանն իր զրուցակցին էր ներկայացրել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները: Արցախի նախագահը եւ Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել են Արցախի՝ որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնի եւ ներգրավվածության կարեւորությունը խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում հիմնավորել է Արցախի նախագահի հետ քննարկումների անհրաժեշտությունը։ «Սա չափազանց կարեւոր գործառույթ է, որովհետեւ հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, եւ Արցախը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները եւ իր խորագույն պատասխանատվությունն այս հարցում: Ե՛վ բանակցային գործընթացի, եւ՛ խաղաղ կարգավորման գործընթացի կոնտեքստում այդ սեփականության զգացումի ամրապնդումը բոլորիս համար չափազանց կարեւոր հարց է, եւ այդ համատեքստում է, որ ձեւավորվում է իմ այսօրվա այցի նպատակը: Դուք գիտեք, որ խաղաղ կարգավորման գործընթացը, խորհրդակցությունները եւ հանդիպումները շարունակական բնույթ են կրում, եւ այդ առումով Հայաստանը` որպես այս գործընթացի մասնակից, երբեւէ չի հապաղել եւ չի դանդաղեցրել այս գործընթացը. դա ի ցույց է դնում մեր լրջությունը խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ավելին՝ aravot.am

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է