Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն ներողություն է խնդրել երկրպագուներից:
Հիշեցնենք՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի Ֆրանսիա-Շվեյցարիա խաղի հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ վերջին հարվածով Մպաբեն չիրացրեց իր հարվածն, ու այդ կերպ Ֆրանսիան դուրս մնաց հետագա պայքարից:
«Ցավում եմ չստացված 11 մետրանոց հարվածի համար: Գիտեմ, որ դուք` երկրպագուներդ, հիասթափված եք, ներողություն եմ խնդրում: Այս ամենը սպորտի մի մասն է, որն այդքան սիրում եմ»,-գրել է Մբապեն։
















